Ինչպես նախապատրաստվեց ու անցկացվեց Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը. ներկայացնում է վավերագիրը (լուսանկարներ)

Ուղիղ 50 տարի առաջ Խորհրդային Հայաստանում, երբ հասարակության գերակշիռ մասը տեղյակ չէր, իսկ իմացողներն էլ չէին համարձակվում խոսել Հայոց ցեղասպանության մասին, հայաստանյան խորհրդային ղեկավարությունը ծրագրում է միջոցառումների շարք Եղեռնի 50-րդ տարելիցի կապակցությամբ: Այդ ծրագիրը անցնում է ԽՍՀՄ կենտրոնական ապարատի գլավլիտի սրի տակով ու, կոմունիստական կուսակցության գաղափարներով համեմված, սկսում աստիճանաբար կյանքի կոչվել: 1965 թվականին Հայաստանի համար կարևոր ու ինչ-որ տեղ նաև շրջադարձային այդ իրադարձություններին անդրադարձել է պատմական գիտությունների թեկնածու, ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ժամանակաշրջանի վավերագիրն ասում է, որ 50-րդ տարելիցի միջոցառումները և, ընդհանրապես, Հայոց ցեղասպանության փաստին այդ տարիներին կատարվող անդրադարձը Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարն էր Յակոբ Զարոբյանի շնորհիվ էր: Նա եղեռնից փրկված հայ ընտանիքից էր, ծնվել էր 1908-ին, Արևմտյան Հայաստանի Արդվին քաղաքում: 1914-ին ընտանիքով ոտքով հասել են Ռոստով: Շատ չանցած մահացել են հայրը և երկու եղբայրները: 1925-ին տեղափոխվել է Խարկով, ստացել բարձրագույն կրթություն, 1949-ին գործուղվել Հայաստան: Իսկ 1960-ի դեկտեմբերի 28-ից մինչև 1966-ի փետրվարի 5-ը ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարն էր:

«Ցեղասպանության 50-րդ տարելիցի միջոցառումների շրջանակը Զարոբյանը պատկերացնում էր ավելի ընդգրկուն՝ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմամբ: Զարոբյանը Հայաստանի ղեկավար դարձավ այդ ծրագիրը մտքում: Խորհրդային Հայաստանում բոլոր զանգվածային միջոցառումները՝ մայիսի 1, հոկտեմբերի 7 և այլն կրում էին կոմունիստական, խորհրդային գաղափարախոսություն, իսկ 65-ին պետք էր այնպիսի միջոցառում կազմակերպել, որ այդպիսին չլիներ», -ասում է Հարությունյանը:

65-ին ընդառաջ երևանյան բուհերում սկսեցին սովորել սփյուռքահայ ուսանողներ, իրականացվեց սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքահայ երեխաները հանգստանում էին հայաստանյան ճամբարներում, գրողների հուշ-երեկոներ էին կազմակերպվում, իսկ այդ ժամանակաշրջանի ամենաարտառոց երևույթը երևանյան դպրոցներից մեկը արևմտահայ գրող, ցեղասպանության զոհ դարձած Դանիել Վարուժանի անունով անվանակոչելն էր:

Բացի այդ, Հարությունյանի ներկայացմամբ, ստեղծվեց Սփյուռքի կոմիտեն, հիմնադրվեց «Հայրենիքի ձայն» թերթը ու հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի մրցույթ: Ինչպես հայտնի է, մրցույթում հաղթող ճանաչվեց Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի նախագիծը և 65-ի սեպտեմբերից սկսված հուշարձանի շինարարությունն ավարտվեց 67-ին ու կոթողի բացումը տեղի ունեցավ 67-ի նոյեմբերի 29-ին՝Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու տարեդարձի օրը:

Ավագ Հարությունյանն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի բուն միջոցառումների ծրագիրը բավական ընդգրկուն էր և բնորոշ էր խորհրդային հասարակարգին՝ բուհերում հանդիպումներ էին նախատեսված ուսանողության հետ, որի ժամանակ պետք էր ներկայացնել 1915-ի դեպքերը ու այլ բնույթի միջոցառումները ավարտվելու էին ներկայիս Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայանալիք պաշտոնական հանդիսավոր նիստով: Այստեղ հիմնական ելույթ ունեցածները երկուսն էին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, ակադեմիկոս Նագուշ Հարությունյանը և Գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը:

Միակ բանը, որ միջոցառումների ծրագրում չկար, և բնականաբար, նաև Մոսկվայի կենտրոնական կոմիտեի կողմից հաստատված չէր, զանգվածային ցույցերն էին, որոնք սկսվեցին 1965-ի ապրիլի 24-ին առավոտյան:

«Գուցե այդ ցույցերի ինչ-որ կազմակերպիչներ եղել են, բայց պետական կամ կուսակցական մարմինները նման միջոցառում չէին նախատեսել: Այդ ցույցերը պոռթկում էին, որն արեցին ժամանակի երիտասարնդերը», -ասում է պատմաբանը:

Առավոտյան այն ժամանակ Լենինի, այժմ՝ Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր երիտասարդներ են հավաքվում՝ սև հագած, իսկ ձեռքներին պաստառներ՝ «2 միլիոն» (Եղեռնի զոհերի թիվը), «Արդարացի լուծեք հայկական հարցը», «Պապենական հողերի վերադարձ», «Ազատե՛ք 7 հայրենասերներին» և այլ գրություններով:





Նրանցից ոմանք պահել են նաև Դանիել Վարուժանի ու Կոմիտասի դիմանկարները: Ցույցը, ըստ վավերագրի, եղել է խաղաղ, ելույթ են ունեցել երիտասարդները, ժամանակի գրողներից՝ Սերո Խանզադյանը, պետական-կուսակցական գործիչներ: Հանրահավաքը պետական կառավարման մարմինները չեն սահմանափակել, ինչը Կենտրոնում հետագայում դժգոհություն է առաջացրել: Ինչևէ, ցուցարարաները Լենինի հրապարակից շարժվել են Մաշտոցի պողոտայով դեպի ուսումնական հաստատություններ՝ պոլիտեխնիկ, ԵՊՀ:



«Ըստ ականտեսների, ցուցարարների շարքերում տիրել է խիստ կարգապահություն և ապօրինի գործողություն նրանց կողմից թույլ չի տրվել, խոտի սիզամարգ կամ ծաղիկ անգամ չի տրորովել, վնաս չի հասցվել պետական որևէ կառույցի, շինության»,-պատմում է Ավագ Հարությունյանը:

Սակայն երեկոյան, երբ ցուցարարների խումբը մոտեցել է օպերայի շենքին, որտեղ տեղի էր ունենում պաշտոնական հանդիսավոր նիստը, ըստ տարբեր տեսակետների, ցուցարարները անկարգություն են թույլ տվել՝ ապակիներ են կոտրվել, բռնի կերպով ներխուժել են շենք, բայց ըստ մասնակից ականատեսների, ցուցարարները իրենց շատ նորմալ են պահել և պարզապես ցանկացել են շենք մտնել ու հանդիպել բարձրագույն ղեկավարության հետ:



Ավագ Հարությունյանի պատմելով, պատկան մարմինները ջրցան մեքենաներով ջուր են ցանել ցուցարարների վրա, բռնության ենթարկել, բայց երիտասարդների մի խումբ կարողացել է մտնել դահլիճ, որտեղ նիստը գրեթե ավարտված է եղել, իսկ կուսակցական պետական ղեկավարության հետ շփում անմիջական տեղի չի ունեցել:

«Պահանջներ ներկայացրած երիտասարդների հետ շուջ մեկ ժամ զրուցել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը՝ հանգստացնելու, հորդոր կարդալու նպատակով»,-նշում է պատմաբանը՝ կարևորելով այդ տարիներին Վազգեն Առաջինի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակտիվ դերը Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպելու հարցում:

Վավերագիրը այս ժամանակաշրջանի իրադարձությունների կարևոր արդյունք է համարում այն, որ հասարակությունը սկսեց տեղեկանալ՝ ինչ է կատարվել 1915-ին իր նախնիների հետ. Օսմանյան Թուրքիայի կողմից միլիոնավոր հայեր բռնության են ենթարկվել ու բռնի կերպով տեղահանվել իրենց տներից, բնակավայրերից ու հայրենիքից:

«Մարդիկ հասկացան՝ ինչ է կատարվել, ինչը հետագայում հիմք եղավ, որ պահանջատեր լինեն: Բացի այդ հենց այդ ժամանակներից սկիզբ առավ ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը», -հավելում է Ավագ Հարությունյանը:

Պատրաստեց Հասմիկ Համբարձումյանը
Լուսանկարները Panorama.am-ին է տրամադրել Ավագ Հարությունյանը:

Այս շարքից՝
1965 թվական. «Եթե սահմաններից դուրս գաք, զորքը կմտնի, կկոտորի, բանտերը կգցի...»
1965 թվական. Պարույր Սևակին իջեցրին ամբիոնից, Հովհաննես Շիրազն էլ փակվել էր տանը
«Կյանքը ցույց է տվել՝ հենց պետությունն իր ձեռքը դնում է ինչ-որ բանի վրա, շատ բան՝ բնական, կորում է». Ռուբեն Բաբայան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}