«Փառատոնային ընթերցումներ»՝ Բյուրականում
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ համատեղ ապրիլի 11-13-ը «Բյուրական» արվեստի ակադեմիայում կազմակերպում է փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթաց «Փառատոնային ընթերցումներ» խորագրով: Այս մասին հայտնում են «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մամուլի ծառայությունից:
«Փառատոնային ընթերցումները» դասախոսությունների շարք է, որն ուղղված է փառատոնային կառավարման առանձնահատկությունների ծանոթացմանը։ Վերջինս նպատակ ունի հայ մասնակիցներին ներկայացնել փառատոների կարևորությունը հասարակության մշակութային կյանքում և արվեստի զարգացման գործում:
Դասընթացի շրջանակներում Հայաստան ժամանած փառատոնային կառավարման առաջատար մասնագետները կծանոթացնեն փառատոների կառավարման համակարգին, նորագույն մոտեցումներին, ինչպես նաև կկիսվեն իրենց աշխատանքային հմտություններով և միջազգային փորձով:
Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել մի շարք մշակութային միջացառումների, ինչպես նաև ունենալ հանդիպումներ արվեստագետների հետ։