Ապրիլի 24-ին Հայաստան եկող հյուրերի քանակն աննախադեպ է լինելու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու համար Ազգային ժողովը 80-ից ավելի հրավերներ է հղել՝ բոլորը տարբեր երկրների խորհրդարանների ղեկավար կազմի մակարդակով:
Պարզեցինք, որ արդեն 32 երկիր պաշտոնապես ընդունել և հաստատել է հրավերը ապրիլի 24-ին Հայաստան գալու վերաբերյալ: Ասում են, որ հյուրերի քանակն աննախադեպ է լինելու, աննախադեպ հագեցած են բոլոր բարձրակարգ հյուրանոցները՝ ոչ միայն Երևանի, այլև Ծաղկաձորի, Դիլիջանի և հարակից վայրերի»:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ում անգամ առաջարկ է հնչեցվել հյուրերի մի մասին տեղավորել իրենց տներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին