Օրվա թեմա 16:41 10/04/2015

Մարաղայի ջարդերի ականատեսների վկայություններ

«Ադրբեջանցիներն աշխարհով մեկ տարածում են Խոջալուի մասին իրենց հորինվածքները, սակայն Ղարաբաղյան պատերազմը Խոջալուն չէ, Ղարաբաղյան պատերազմը Մարաղան է, որտեղ ամեն ինչ շատ ավելի վատ էր: Ողջ-ողջ այրում էին մարդկանց, կտրում էին նրանց գլուխները, մասնատում ու սղոցում էին կենդանի մարդկանց, մարմինների վրա քրիստոնեական խաչեր էին դաջում, ապա նետում փողոցային շներին: Մեկին գլխատել էին, ապա գլուխը ամրացրել սյան վրա: Եվ այս ամենը այն պատճառով, որ նրանք հայեր էին: Դրանք մարդիկ չեն, արյունախումներ են: Ես այդ օրերին կորցրել եմ ամուսնուս ու որդուս: Ես այն քչերից եմ, որ հաջողվեց փրկվել փախուստի միջոցով: Երբ հետո վերադարձանք գյուղ, սարսափազդու տեսարան էր. Մարաղայի փողոցներով արյան գետեր էին հոսում, ամենուր ներքին օրգաններ,  մորթած մարմիներ, դիեր` կտրված վերջույթներով: Այս ամենը նկարագրելը պարզապես անհնար է»,-պատմում է  Մարաղայի գյուղի նախկին բնակչուհի ջարդերի հետևանքով ամուսնուն, որդուն ու սկեսրոջը կորցրած Էլմիրա Սահակյանը:

Ադրբեջանի կողմից ավերված Մարաղա գյուղի նախկին բնակիչ Վազգեն Գաբրիելյանն իր հերթին պատմում է:

«Այս անգամ նրանք բերել էին իրենց հետ ծանր տեխնիկա` տանկեր, ԲՏՌ, ԲՄՊ. Տանկերի դեմ առանց հակատանկային ականների պայքարեն անհնարին է, ուստի նրանց հաջողվեց ճեղքել պաշտպանությունը մի քանի վայրերում` մուտք գործելով գյուղ: Ես փորձեցի թաքցնել երիտասարդներին. մեկին` նկուղում, մեկին`գետով այլ տեղ ուղարկեցի: Ադրբեջանցիները ոչ ոքի չէին խնայում` ո´չ երեխաներին, ո´չ կանանց, ո´չ տարեցներին: Ադրբեջանի մարդատյաց քաղաքականության համաձայն` նրանց պետք է տանջեին ու սպանեին, քանի որ նրանք հայեր էին: Մարդկանց սպանդի ահավոր տեսարանի պատճառով իմ եղբոր դստեր մոտ հոգեկան խախտումներ ի հայտ եկան: Նա բացել էր դուռը, որպեսզի վազի դեպի ադրբեջանական տանկերը, ես էլ նրան կանչեցի` ուր ես գնում, մի կերպ կարողացանք ուժով հետ բերել նրան և նկուղ ուղարկել: Ապա ես տեսա մեր 70-ամյա հարևան տատին, որի կոկորդը կտրել էին: Շատերին պարզապես տանկերի տակ էին մխրճում կամ կապում էին տանկերից ու այդպես քարշ տալիս գետնով մեկ»,- պատմում է Վազգեն Գաբրիելյանը:

Մարաղան հիմնվել է հին հայկական բնակավայրի տեղում, իսկ 19-րդ դարի առաջին կեսին այստեղ վերաբնակեցվել են Պարսկաստանի հայեր: 1992 թվականի գարնանն Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գագաթնակետում էր: 1992 թվականի փետրվարի 26-ին Մարաղայի վրա հարձակվել են, որը նախորդ հարձակումներից տարբերվում էր իր կազմակերպվածությամբ և ուժգնությամբ: Մարաղացիների վկայությունները կասկած չեն թողնում` այստեղ 1992 թվականի ապրիլի 10-ին կատարված հանցագործությունը ծրագրվել էր դեռ փետրվարի 26-ին: Չհասնելով իրենց նպատակին փետրվարին` ադրբեջանական իշխանությունները սկսեցին ինտենսիվ կերպով նախապտրաստվել նոր հարձակման: Մարաղան պաշտպանում էր տեղի խաղաղ բնակիչների փոքրաթիվ ջոկատը: Ժամանակակից Գողգոթան սկսվել է վաղ առավոտյան` ապրիլի 10-ին: Ոչ ամբողջական տվյալներով` Մարաղայում մնացած 118 բնակիչներից սպանվել է 50-ը, ավելի քան 60-ը պատանդ են տարվել: Ականատեսների վկայությամբ` յուրաքանչյուր տասներորդն ադրբեջանական ջոկատներում զինված էր ոչ միայն ինքնաձիգով, այլև յաթաղանով` 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ թուրք դահիճների հիմնական զենքով:

Նշենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ջանքերով Մարաղայի ցեղասպանության մասին ճշմարտությունն ավելի հայտնի ու շրջանառվող դարձավ: Ստեղծվեց «Մարաղա, 10 ապրիլի 1992թ. Սովորական ցեղասպանություն»  անվամբ վավերագրական ֆիլմը, ականատեսների վկայությունները, լուսանկարներն ու այդ սարսափելի օրն արված տեսագրությունները հավաքվեցին և հրապարակվեցին տարբեր կայքերում , հիմնվեց ու գործում է Maragha.org կայքը:

Նյութեր թեմայի շուրջ`
Մարաղա. Ադրբեջանցի զինվորների կողմից հայկական գյուղի բնակիչների դեմ իրականացրած բարբարոսական ջարդերի 21-րդ տարելիցն է
«Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթա». «Մարդկանց դաժանորեն սպանել են, որովհետև նրանք հայ են եղել»
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբափ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}