Հայաստանի Ազգային գրադարանը ցուցադրելու է Հայոց ցեղասպանության թեմայով գրականություն
Ապրիլին 22-23-ին Երևանում Մարզահամերգային համալիրում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի շրջանակում կազմակերպվելու է ցուցահանդես: Հայաստանի Ազգային գրադարանը ներկայացնելու է Հայոց ցեղասպանության թեմայով գրականություն: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
Նրա խոսքով, ներկայացվելու է և ժամանակակից գրականություն՝ վերջին 25-30 տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում տպագրված գրքերը՝ Հայոց ցեղասպանության թեմայով, և հին, օրինակ՝ Վրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի առաջին հրատարակությունը:
Ապրիլին 22-23-ին Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որը կունենա շուրջ 500 մասնակից ողջ աշխարհից՝ քաղաքական, հասարակական, հոգևոր գործիչներ, լրագրողներ, կենտրոնական լրատվամիջոցների խմբագիրներ: