Իրաքում իսլամիստները մահապատժի են ենթարկել 300 խաղաղ բնակչի
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները Իրաքի Անբար նահանգի Ալ-Կաիմ քաղաքում մահապատժի են ենթարկել 300 սուննիների: Այս մասին հայտնում է SBC-ը:
Ջիհադիստների զոհերը խաղաղ բնակիչներ էին, ում մեղադրել են Իրաքի կառավարական ուժերի հետ համագործակցելու մեջ:
Նշենք, որ վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, որ Իրաքի բանակը պատրաստվում է Անբարի ազատագրմանը: Ըստ նահանգի խորհդի նախագահ Սաբահ Կարհութի` մարտական գործողություններին մասնակցելու են տեղի ցեղերի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Իրաքի կառավարական զորքերը շիա մարտիկների օգնությամբ ազատագրեցին Թիկրիթ քաղաքը` հաղթանակ տանելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» նկատմամբ: