Քաղաքական 19:38 10/04/2015

Հ. Թերիոն փոխհատուցումների զեկույցի մասին. «Ադրբեջանի վերաբերմունքը հայերի հանդեպ Ցեղասպանության անպատժելիության արդյունք է»

Panorama.am-ը զրուցել է Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի (AGRSG) ղեկավար պրոֆեսոր Հենրի Թերիոյի հետ: Խումբը վերջերս հրապարակել է «Արդարացի լուծում. Հատուցումներ հայոց ցեղասպանության դիմաց» վերնագրով իր ամբողջական զեկույցը , որին մանրամասն անդրադառնում է դոկտոր Թերիոն:

Նշենք, որ սա հարցազրույցի երկրորդ մասն է, առաջինին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով:

- Դոկտոր Թերիո, Ձեր խոսքերից կարո՞ղ ենք եզրակացնել, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը կոնսունակ չէ ողջ հայ ժողովրդի գոյատևման և բարգավաճման համար և որ ցեղասպանության փոխհատուցման հարցը Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության հարցն է մեծ հաշվով:

- Այո, դա այդպես է: Պետք է ասեմ, որ ես շատ տպավորված եմ այն ամենով, ինչի կարողացել են հասնել հայերը ՀՀ-ում 1991թ.-ից ի վեր: Ինձ համար ապշեցուցիչ է, որ հիմա այնտեղ կա կենսունակ ու զարգացող երկիր: Միևնույն ժամանակ, երկարատև անվտանգության համար ավելի շատ տարածք է անհրաժեշտ; կարծում եմ դրանում կասկած չկա, հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանն իր երկու կողմերում ունի թշնամական երկրներ` Թուրքիան և Ադրբեջանը, Վրաստանը այդքան էլ լավ հարևան չէ (հիշենք ջավախահայերի հանդեպ վերաբերմունքը), իսկ Իրանը անկանխատեսելի է: Հայաստանը հետևաբար կարիք ունի կայուն, անվտանգ և համապատասխան տարածքի. դա շատ կարևոր է:

Զեկույցը նաև առաջ է քաշում մի հակասական էլեմենտ, այն է` հանցագործ պետությունը (Թուրքիան) ըստ էության պատասխանատու է տուժած կողմի (Հայաստանի) անվտագությունն ապահովելու համար այնքան ժամանակ, մինչև որ կշտկվեն ցեղասպանության բացասական հետևանքները և պետությունը կդադարի վտանգված լինել: Խոցելիությունը ցեղասպանության ժառանգություն է, և հանցանք կատարած կողմի պարտականությունն է հոգ տանել այն մասին, որ այդ խոցելիությունը հետագա վնասներ չբերի տուժած կողմին: Հետևաբար, հակահայկական քաղաքականությանը կամ հայերի դեմ ռազմական ագրեսիային աջակցությանը վերջ դնելուց բացի, Թուրքիան պետք է նաև հայերին պաշտպանելու պատասխանատվություն վերցնի իր վրա:

- (Դե դա իհարկե կպահանջի Թուրքիայի ներկայիս քաղաքականության արմատական փոփոխություն, որը դժբախտաբար խիստ անհավանական է այս պահին թվում…) Իսկ Ձեր կարծիքով ինչպե՞ս է Լեռնային Ղարաբաղի հարցը տեղավորվում ցեղասպանության ժառանգության և հայկական հարցի համատեքստում:

- Նախ պետք է նշեմ, որ Ադրբեջնում հայկական բնակչության դեմ իրականացվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ և ջարդեր: Ադրբեջանը նաև ռմբակոծում էր խաղաղ բնակավայրերը Ղարաբաղում 1990-ականներին: Այս ամենը երբեք տեղի չէր ունենա, եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչված լիներ և պատշաճ գնահատական ստացած լիներ: Բացառվում է, որ միջազգային հանրությունն ընդուներ հայերի հանդեպ նման վերաբերմունքը մի խմբի կողմից, որը հայտարարել է Թուրքիայի հետ իր գաղափարական և քաղաքական սերտ կապի մասին:

Միայն այն փաստը, որ Ադրբեջանի մտքով անցել է, որ կարելի է հայերին թիրախ դարձնել կամ հարձակվել հայերի վրա, և որ նա կարողացել է դրա համար անպատիժ մնալ, ուղղակի արդյունքն է այն բանի, որ ցեղասպանությունը չի ստացել իր պատշաճ գնահատականը: Դա անմիջական կապ ունի անպատժելիության հետ, ինչպես նաև այն փաստի հետ, որ Թուրքիայում և Ադրբեջանում ակնհայտորեն ընդունելի է ո՛չ միայն հակահայկականությունը, այլև պետության կողմից հայերին բռնությունների ենթարկելը: Ադրբեջանի կառավարության քայլերից կարելի է եզրակացնել, որ իրենց համոզմամբ հայերին սպանելն ընդունելի է:

- Շատ քննադատների կարծիքով Թուրքիայից փոխհատուցումներ ստանալը (հատկապես տարածքային) իրատեսական չէ: Ըստ Ձեզ որո՞նք են փոխհատուցումների փաթեթն իրականացնելու ամենամեծ խոչընդոտներն ու մարտահրավերները:

- Իհարկե ամենամեծ խնդիրը Թուրքիայի ժխտողականությունն է Թուրքիայի հակահայկականության հետ միասին: Նրանք կտրականապես ժխտում են և՛ պատմությունը, և՛ դրանից բխող իրենց պատասխանատվությունը: Հակահայկական ցույցերը, որ վերջերս տեղի ունեցան Թուրքիայում, նույնպես շատ մտահոգիչ են: Եթե հայերի օրինական մտահոգությունները և ցեղասպանության վերապրածների շրջանում քննարկումները հանդիպում են ագրեսիվ պատասխանի, ապա նշանակում է, որ ո°չ մի դրական հասարակական երկխոսություն չի կարող սկսվել, սա մեկ այլ մեծ խոչընդոտ է:

Ցավոք կա նաև երրորդ խոչընդոտը, որը քաղաքական է: Միջազգայնորեն կա մեծ դիմադրություն փոխհատուցումները որպես օրինական պահանջ դիտարկելու և ցեղասպանության հետևանքներին դրական լուծում տալու հարցում: Վերցնենք օրինակ Գվատեմալայի դեպքը – 30 տարի է անցել մոտ 200,000 տեղաբնիկ գվատեմալացիների 1980-ականների ցեղասպանությունից ի վեր: Փաստերը մանրամասնորեն արձանագրվել են համապատասխան զեկույցում, սակայն հարցը այդպես էլ լուծում չի ստանում: Գվատեմալայի այսօրվա առաջնորդների թվում են ցեղասպանության մեջ մասնակցություն ունեցած անձինք, իսկ տուժած խմբի համար որևէ հատուցման գործընթաց տեղի չի ունենում, անգամ ճանաչումը այս պահին հարցական է: Եվ ցեղասպանության դեպքերը մեկը մյուսի հետևից հենց այսպիսին են:

Կարծում եմ աշխարհում մի ընդունված պատկերացում կա այն մասին, որ երբ իրականացվում է մի խմբի ոչնչացումը, նրանք զրկվում են իրավունքներից, քանի որ այլևս ոչ մի ուժ իրենցից չեն ներկայացնում. իրականում ամեն ինչ ուժի խնդիր է: Սակայն պետք է փաստել, որ հենց ցեղասպանության պատճառով է, որ այս խմբերն այսքան թույլ են և ունեզուրկ: Հենց այս փաստն է, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի և փոխի:

Ըստ էության հայերը ցեղասպանությունից տուժած այլ ազգերի մեծ մասի հետ համեմատ ավելի լավ դիրքերում են, սակայն այն, ինչ Հայաստանն ունի աշխարհաքաղաքական ու տարածքային իշխանության, ինչպես նաև նյութական ռեսուրսների առումով, անհամեմատ ավելի քիչ է քան այն, ինչ Հայաստանը կունենար, եթե չլիներ ցեղասպանությունը, ինչպես նաև Թուրքիայի համեմատ, որի հետ Հայաստանն այժմ ստիպված է գործ ունենալ:

- Փոխհատուցումների դեմ բերվող փաստարկներից մեկն այն է, որ ներկայիս Թուրքիայի հանրապետությունը պատասխանատու չէ Օսմանյան Թուրքիայի գործողությունների համար: Առաջ է քաշվում նաև վաղեմության ժամկետի փաստարկը: Ձեր կարծիքով որքանո՞վ են հիմնավորված այս պնդումները (հաշվի առնելով, որ դրանք կարող են առաջ քաշվել անգամ ցեղասպանության ճանաչումից հետո):

- Վերջին տարիներին շատ աշխատանքներ են արվել այդ առաջին հարցի շուրջ (պրոֆեսոր Ալֆրեդ Դե Զայասը դրա մասնագետն է), որոնցից բոլորը անկասկած հաստատում են, որ Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետությունն է: Նկատենք, որ Արևմտյան Գերմանիան պատասխանատվություն էր կրում Նացիստական Գերմանիայի կողմից հրեաների և այլ ազգերի ցեղասպանության համար, մինչդեռ դա լրիվ այլ պետություն էր: Միջազգային իրավունքը շատ հստակ է այս հարցի շուրջ:

Այս առումով ես բարձր եմ գնահատում Ունգորի և Փոլատելի աշխատանքը, քանի որ նրանք փաստացի բացահայտել են այն ընտանիքները Թուրքիայում, որոնք իրենց ունեցվածքը վերցրել են հայերից՝ ցեղասպանության արդյունքում: Այսպիսով հնարավոր է ուղիղ զուգահեռներ անցկացնել և տեսնել, թե մասնավորապես որտեղից է իրենց հարստությունը եկել. ոչ մի առեղծված չկա այստեղ:

Ինչ վերաբերում է վաղեմության ժամկետի փաստարկին, 100 տարին անգամ երկար ժամանակ չէ այսպիսի դեպքերի պարագայում: Բնիկ ամերիկացիների խմբերը ԱՄՆ-ում մինչ օրս տառապում են ցեղասպանության հետևանքներից, նույնիսկ 200 տարի և ավել անց: Շատ ու շատ ուրիշ այսպիսի դեպքեր կան: Հետևաբար սա լավ փաստարկ չէ: Եթե նախկինում հասցված վնասը դեռ մինչ օրս շարունակում է իր բացասական հետևանքներն ունենալ տուժած խմբի վրա, ապա կարևոր չէ, թե որքան ժամանակ է անցել – վնասն այժմ փոխհատուցված չէ և այն պետք է փոխհատուցվի:

Այդ ամենից բացի շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ ցեղասպանությունը չի ավարտվել 1918թ.-ին, այլ շարունակվել է ընդհուպ մինչև 1923 թվականը՝ ներառյալ Սմիռնայի հրդեհը և ուրիշ այլ գործողություններ: Թուրքական ազգայնական ուժերն ըստ էության շարունակեցին ցեղասպանությունը Թուրքիայի հանրապետության ստեղծման գործընթացում – նրանք թույլ չտվեցին, որպեսզի հայերը վերադառնան այն բնակավայրերը, որտեղից նրանց արտաքսել էին, սպանեցին տասնյակ հազարավոր հայերի և կիարռեցին նույն ցեղասպան քաղաքականությունը: Բացի այդ, ցեղասպանությունն իրականացնող մի շարք խոշոր գործիչներ սկսեցին բարձր պաշտոններ զբաղեցնել Թուրքիայի հանրապետությունում: Պետք է նաև նշել, որ Թուրքիան մինչ օրս շարունակում է իր հակահայկական և փոքրամասնությունների դեմ ուղղված քաղաքականությունը` այդպիսով հաստատելով իր իսկ կապը ցեղասպանության գործընթացի հետ, որը մեծ հարձակում էր հայերի, ասորիների և հույների դեմ:

- Ձեր սեփական փորձից ելնելով, ի՞նչ եք կարծում՝ այն թուրքերը, ովքեր ընդունում են ցեղասպանության փաստը, ինչպե՞ս են վերաբերվում փոխհատուցումների հարցին:

- Այն ճանապարհը, որը սովորական թուրք ժողովուրդը պետք է անցնի, որպեսզի ի վիճակի լինի խոսել հատուցումների մասին, շատ երկար է և բարդ` հաշվի առնելով, որ թուրքական պետությունը և կրթական համկարգը ակնհայտորեն անում են ամեն ինչ դա կանխելու համար…

Շարունակելի…
Հարցազրույցը՝ Նվարդ Չալիկյանի


Մաս 1. Հենրի Թերիո. Հայաստանն այսօր տառապում է ցեղասպանության հետևանքներից



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
2010 թ.-ին կրկին հաստատվեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը, ով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է  «Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։ Նա մի ողջ հասարակություն փորձում է...
Աղբյուր` Panorama.am
23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}