Ա. Հարությունյան. Եթե պետությունը չաջակցի մթերողներին, ապա անկառավարելի երևույթներ կլինեն
Խաղող մթերողներն իսկապես վատ վիճակում են: Եթե կառավարությունը քայլեր չձեռնկարի մինչև դեկտեմբերի 20-ը խաղող մթերող ընկերություններին ընդհանուր առմամբ 80 մլն դոլար վարկ տրամադրելու համար, ապա հետևանքներն իսկապես վատ կլինեն: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
«Պետք է կառավարությունը փորձի օգնել այդ վարկը տալ, ուրիշ ելք չկա, սովորական վարկեր, որոնք հիմա մենք չենք կարողանում ստանալ»,-ասաց Ա. Հարությունյանը, ավելացնելով, որ այսօր ԿԲ-ի քաղաքականությունն ուղղված է ինֆլյացիայի կանխմանը, սակայն այն կարող է նաև հակառակ էֆեկտն ունենալ, ու գյուղացին աշնանը խնդիրներ ունենա:
Վարկը մթերողներին պետք է տրվի պայմանով, որ 2016-ին կմարվեն միայն տոկոսները:
«Դրանով խնդիրը կլուծվի»,-ասաց միության նախագահը:
Նրա խոսքով, այսօր մի քանի պատճառ կա, որ մթերողները վատ վիճակում են՝ շուկան կանգնած է, չեն կարողանում վաճառել նախորդ տարվա արտադրանքն ու ամանները դատարկել: Հարությունյանի խոքով, այս տարի նախորդ տարվա համեմատ հիսուն տոկոսով նվազել է արտադրանքի իրացման ծավալը:
Հաջորդ պատճառն այն է, որ մթերողները գումար չունեն մթերվելիք խաղողի դեմ վճարելու համար, և երրորդ, չեն կարողանում վճարել վարկերը, որպեսզի ազատեն բանկում գրավադրված գույքերը, նոր վարկեր վերցնելու համար:
Հարությունյանի խոսքով, եթե պետությունը չմիջամտի խնդրի լուծմանը, ապա սոցիալական մեծ լարում կառաջանա, «գյուղացիները նորից կսկսեն փողոցները փակել, նորից անկառավարելի երևույթներ, ստիպողական քալեր»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան