Միլիոնները ծախսվում են, խցանումներն՝ ավելանում. «Առավոտ»
«Առավոտ»-ը գրում է. «Աշխատանքային օրերին առնվազն 2 անգամ Արշակունյաց պողոտայում և նաև մայրաքաղաքի մի շարք այլ կենտրոնական փողոցներում կիլոմետրերով խցանումներ են։ Եվ որքան էլ թունելների, էստակադաների թիվը մեր քաղաքում ավելանում է, միևնույն է՝ խցանումները չեն պակասում։ Մինչդեռ քաղաքային իշխանություններն ամեն անգամ այս կամ այն նոր ճանապարհի կամ ստորգետնյա անցումների կառուցման նպատակով հատկացված միլիոնների ծախսն արդարացնելու համար պատճառաբանում են, թե մայրաքաղաքի կենտրոնը ավտոմեքենաներից բեռնաթափում են»։