Նեապոլի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը
Իտալիայի Նեապոլ քաղաքի հենց կենտրում է գտնվում Հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցը: Նույն փողոցի վրա է տեղակայված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ «Սան Գրեգորիո Արմենո»-ն, որտեղ պահվում են առաջին կաթողիկոսի մասունքները, այդ թվում՝ գանգը:
Իտալիայի հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր մասնակցեցին եկեղեցական արարողության, որը մատուցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպեի կողմից: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, եկեղեցական արարողության ավարտից հետո, Սուրբ Աթոռում ՀՀ դեպսան Միքայել Մինասյանը եկեղեցու բակում հանդիավորությամբ բացեց նույնությամբ ռեստավրացված Հին Ջուղայի խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այնուհետ կայացավ խաչքարի օծման արարողությունը:
Միջացառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծին տանն կիլիկո Արամ Ա Կաթողիկոսը, Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիստը, Նեապոլի արքեպիսկոպոս, կարդինալ Սեպեն, դեսպաններ և այլ բարձրաստիճան հյուրեր՝ երկու երկրներից: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման աշխատանքները նախաձեռնելու և վերակառուցման գործում իր մեծ ներդրմնան համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պարգևատրեց եկեղեցական բարձրագույն՝ Ներսես Շնորհալի շքանշանով, իսկ Նեապոլի քաղաքապետը ՀՀ նախագահին պարգևատրեց Նեապոլ քաղաքի շքանշանով:
Նշենք, որ Նեապոլի կենտրունում տեղակայված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնադրվել է 16-րդ դարում մի խումբ հայ մայրապետների կողմից, ովքեր հալածանքերի պատճառով փախել էին Բյուզանդական կայսրությունից՝ իրենց հետ վերցնելով Գրիգոր Լուսավորչի մասունքները, որոնք մինչ օրս պահվում են եկեղեցում:
«Սան Գրեգորիո Արմենո» տաճարի ներքին պատերն ամբողջությամբ նկարազարդված են իտալացի հանրահայտ նկարիչ Լուկա Ջորդանոյի կողից:
Նախորդող`
Իտալիայի պաշտպանության նախարարը հույս ունի ակտիավցնել Հայաստանի հետ համագործակցությունը
Հռոմի պապը Հայաստանում կլինի 2016թ-ին
Կապիտոլիումում Սերժ Սարգսյանին 1834 թվականի փորագրություն են նվիրել (լուսանկարներ)
Նախագահ. Իտալացիների բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան. Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով Սերժ Սարգսյան. Հայերը Հռոմեական ժողովրդի բարեկամն են դեռևս Քրիստոսից առաջ (լուսանկարներ, տեսանյութ)