Իտալիայի պաշտպանության նախարարը հույս ունի ակտիվացնել Հայաստանի հետ համագործակցությունը
Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին հույս ունի, որ Հայաստանի ներդրումը մերձավորարևելյան անվտանգության ապահովման գործում ապագայում ևս կշարունակվի և կընդլայնվի: Այս մասին ասված է Իտալիայի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստնի նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում, որտեղ հանդիպում է ունեցել նաև այդ երկրի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ:
Իտալական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Իտալիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կլաուդիո Գրացիանոն:
Հանդիպման մասնակիցները բազմաթիվ հարցերին զուգահեռ անդրադարձել են նաև ռազմական ոլորտում համագործակցությանը՝ կարևորելով հատկապես զինվորական կրթության ոլորտը:
Նախարար Պինոտին հայկական կողմին երախտագիտություն է հայտնել UNIFIL-ի (United Nations Interim Force in Lebanon, Լիբանանինում ՄԱԿ-ի ժամանակավոր զորքեր) իտալական զորակազմում հայ զինծառայողների մասնակցության համար:
«Փոխըմբռնումն ու ջանքերը կարևոր նշանակություն ունեն անվտանգության ապահովման հարցում, մի տարածաշրջանում, որտեղ լարվածությունն օրեցօր աճում է»,- ասել է իտալացի նախարարն ու հույս հայտնել, որ հայկական կողմը կշարունակի ներդնել իր ջանքերը նաև ապագայում:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հանդիպման մասնակիցները տեսակամուրջ են հաստատել Լիբանանում զինծառայությունն անցնող հայ և իտալացի խաղաղապահների հետ:
Նախորդող`
Հռոմի պապը Հայաստանում կլինի 2016թ-ին
Կապիտոլիումում Սերժ Սարգսյանին 1834 թվականի փորագրություն են նվիրել (լուսանկարներ)
Նախագահ. Իտալացիների բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան. Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով
Սերժ Սարգսյան. Հայերը Հռոմեական ժողովրդի բարեկամն են դեռևս Քրիստոսից առաջ (լուսանկարներ, տեսանյութ)