Սաուդյան Արաբիայում տղամարդիկ չեն կարող ուտել իրենց կանանց. Շեյխը հերքում է
Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթի Աբդուլազիզ ալ-Շեյխը որոշում է հրապարակել, որի համաձայն ամուսինները արտակարգ հանգամանքներում կարող են որպես սնունդ ուտել իրենց կանանց: Այս մասին գրում է altapress.ru կայքը՝ հղում անելով Mirror-ի:
Նշվում է, որ կանայք չպետք է դիմադրություն ցույց տան, քանի որ կինն ու ամուսինը՝ մեկ ընդհանուր են, իսկ ուտելուց հետո նրանք էլ ավելի մոտ կլինեն: Շեյխը հայտարարել է, եթե ամուսինը շատ սոված լինի և տանը ուտելիք չգտնի, կարող է կտրել և ուտել կնոջ մարմնի մի մասը: Միաժամանակ, որոշման համաձայն, կանայք պետք է ամուսինների այդ որոշմանը վերաբերվեն նվիրվածությամբ և խոնարհությամբ, քանի որ երկու սեռերը միաձուլվում են մեկում:
Այս հայտարարությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել, ինչի մասին տարածվում էր սոցիալական ցանցերով, քանի որ այդ երկրում կանանց իրավունքները շատ թույլ են:
Կանայք չեն կարող՝
Տեղաշարժվել ինքնուրույն առանց ամուսնու կամ հարազատի ուղեկցությամբ
Մեքենա վարել
Օգտվել հասարակական տրանսպորտից
Սովորել առանց ամուսնու թույլտվության
Զբաղվել սպորտի գրեթե բոլոր տեսակներով
Իրավունք ունենալ իրենց երեխաների նկատմամբ
alarabiya.net կայը գրում է, որ Շեյխը Saudi Press Agency -ով հայտարարություն է տարածել՝ հերքելով մամուլում հայտնված այդ տեղեկատվությունը, դրանք որակելով թշնամու կողմից արված փորձ ՝շեղել հասարակության ուշադրությունը հիմնական խնդիրներից, ինչպես նաև փորձում են վարկաբեկել իսլամը: