Պատմական իրողություն՝ Նեապոլում. Գրիգոր Լուսավորչի մասունքը վերադարձվեց եկեղեցի (տեսանյութ)
Հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Նեապոլի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցու մասունքարունում 1600-ական թվականներից պահվող գանգը այսօր հանդիսավոր արարողությամբ վերադարձվեց եկեղեցի ու ներկայացվեց հանրությանը: Հայոց առաջին կաթողիկոսի գանգը հարյուրավոր տարիներ պահվել է հատուկ տարածքում՝ մասունքարանում, գողության հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով:
«Սա իրոք մեծ պատմական իրողություն է, որը կարծում եմ շատ լուրջ ներդրում է ոչ միայն քրիստոնեական ավանդույթների պահպանման, այլև այդ գործում հայ ժողովրդի ունեցած ավանդն ու ներդրումը ամրագրելու հարցում: Ես շատ եմ կարևորում այս միջոցառումը ու հպարտ եմ, որ այստեղ եմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Viva Cell-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յրիկիյանը, ով բազմաթիվ այլ հյուրերի հետ Նեապոլ էր ժամանել միջոցառմանը մասնակցելու նպատակով:
Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեցում կայացած հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծին Տանն Կիլիկո կաթողիկոսը, Նեապոլի քաղաքապետը, արքեպիսկոպոս, կարդինալ Սեպեն, հասարակական ու քաղաքական գործիչներ Հայաստանից, Սփյուռքից, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրնեից: Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն էր, ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվեց բարձրագույն եկեղեցական պարգևով՝ Ներսես Շնորհալի շքանշանով:
Նախորդող հրապարակումներ՝
Toscana Oggi. Պատարագի կարևորությունը նշանավորվում է կողմերի բարձր մասնակցությամբ
Իտալական մամուլի անդրադարձը Նեապոլի հայկական եկեղեցում տեղի ունեցող միջոցառումներին
Ս. Սարգսյան. Նեապոլն այսօր ավելի հարազատ դարձավ մեզ, թեև հայերի սերը այս չքնաղ քաղաքի հանդեպ գալիս է հեռավոր 9-րդ դարից
Նեապոլի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը
Իտալիայի պաշտպանության նախարարը հույս ունի ակտիավցնել Հայաստանի հետ համագործակցությունը
Հռոմի պապը Հայաստանում կլինի 2016թ-ին
Կապիտոլիումում Սերժ Սարգսյանին 1834 թվականի փորագրություն են նվիրել (լուսանկարներ)
Նախագահ. Իտալացիների բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան. Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով Սերժ Սարգսյան. Հայերը Հռոմեական ժողովրդի բարեկամն են դեռևս Քրիստոսից առաջ (լուսանկարներ, տեսանյութ)