Գուբինը կանանցից նեղացած է, իսկ Ստաշևսկին գործարար է. երբեմնի հայտնիները (լուսանկարներ)
Ինչ են դարձել երբեմնի հանրահայտ աստղերը: Բացահայտել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Անդրեյ Գուբինը վիրավորված է կանանցից
Ոչ վաղ անցյալում սոցցանցերում էր հայտնվել ծերացած Անդրեյ Գուբինի նկարը: Երկու երկրպագուհի Շարմ էլ Շեյխի օդանավակայանում պատահական հանդիպել էին Անդրեյ Գուբինին, ցանկացել լուսանկարվել: Լուսանկարը, ինչպես վիրուս, տարածվել էր սոցցանցերով…
Գուբինն արդեն երեխա չէ: Նրա վերջին ալբոմը թողարկվել է 2002 թվականին, այնուհետև մի քանի երգ է գրել ժաննա Ֆրիսկեի համար, երաժշտական մրցույթներում հազվադեպ եղել է ժյուրիի անդամ, իսկ հետո տեսադաշտից կորել է: Վերջին տաս տարվա ընթացքում Գուբինն ընդհանրապես չի հայտնվել հասարակության շրջանում:
Խոսակցությունների համաձայն, երգիչը հեռացել է բեմից ծանր հիվանդության պատճառով, որն ուժեղ ցավեր է առաջացրել դեմքի հատվածում: Անդրեյ Գուբինը 2007 թվականին կորցրել է հորը, ով նրա պրոդյուսերն էր, 2012-ին՝ մորը: Իր ընտանիքը դեռ չունի:
«Ես վաղուց չեմ շփվում աղջիկների հետ, մենակյաց կյանք եմ վարում: Հիասթափված, վիրավորված եմ կանացից»,- ասել է Գուբինը:
Այսօր Անդրեյ Գուբինն արդեն 40 տարեկան է:
Պապիկ Անդրեյ Դերժավինը
«Ալիսա», «Մի արտասվիր», «Ուրիշի հարսանիք» հիթերի կատարող Անդրեյ Դերժավինը 51 տարեկան է: Վերջին 15 տարին «Մաշինա վրեմենի» խմբի ստեղնահարն է: Գրում է երաժշտություն հեռուստասերիալների, ֆիլմերի, մուլտֆիլմերի համար, էպիզոտիկ դերերով հանդես է եկել կինոյում: Նա երկու թոռնիկ ունի:
Երգչից՝ գործարար
Վլադ Ստաշևսկին 41 տարեկան է: Վերջին ձայնասկավառակը թողարկել է 2003 թվականին և մինչ այժմ «Դիսկոտեկա-90-ականներ» համերգներում հանդես գալիս, բայց հազվադեպ է:
Շոու բիզնեսը վաղուց նրան գումար չի բերում, և նա սկսել է զբաղվել բիզնեսով՝ առանց «շոուի»: Այսօր Վլադ Ստաշևսկին հեղուկ քիմիական թափոնների վերամշակման ձեռնարկության ղեկավար է, ինչի մասին, ի դեպ, չի սիրում տարածել:
Ամուսնացած է եղել միլիոնատեր Վլադիմիր Ալեշինի դստեր հետ: 16-ամյա որդի ունեն, բայց ամուսնալուծված են: Վլադը երկրորդ անգամ է ամուսնացել, ունի որդի՝ 7-ամյա Տիմոֆեյը:
«Պիոներ»՝ հիանալի լսողությամբ
Կայ Մետովը, ով հիանալի երաժշտական լսողություն ունի, առաջին երգը 1991 թվականին է ձայնագրել ու մեծ հաջողությունների հասել: 2003 թվականին, երբ կարիերան անկում է ապրել, նա ստացել է իրավաբանի դիպլոմ, իսկ այնուհետև նաև ավարտել է թատրոնի և կինոյի ինստիտուտը:
Երգչը մինչ այժմ կանոնավոր կերպով համերգներ է ունենում շրջաններում, նոր երգեր էլ ունի: Բայց երաժշտությունը գլխավոր բիզնեսը չէ: Նա մեծ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, որն արտադրում է երիտասարդացոնղ նանոկոսմետիկա: Կայ Մետովն արդեն 50 տարեկան է: Նա բնութագրում է իրեն որպես «ժամանակավոր ազատ տղամարդ, ով չի ձգտում ամուսնության»: Մեկ անգամ ամուսնացած է եղել, 28 տարեկան աղջիկ ունի:
«Մոռանում են միայն նրանց, ովքեր դա ուզում են: Ժամանակ առ ժամանակ պետք է հիշեցնել քո մասին: Պետք է տարբեր միջոցներով պահես քո հայտնիությունը: Իսկ նրանք, ովքեր հեռացել են բեմից, տարբեր պատճառներ են ունեցել՝ կամ իրենք են հրաժարվել, կամ թույլ են գտնվել այսօրվա «աստղային» համակարգի առջև: Ուղղակի նստել և սպասել, որ որևէ մեկը քեզ կզանգի, այդպես չի լինում, եթե դու Պուգաչովան չես կամ Ռոտարուն»,- կարծում է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը: