Կապիտոլիումում Սերժ Սարգսյանին 1834 թվականի փորագրություն են նվիրել (լուսանկարներ)
Իտալական մամուլը լայնորեն լուսաբանում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցն այդ երկիր: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին հանրապետության ղեկավարը հանդիպում էր ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ: «Il Quotidiano del Lazio» («Լացիոյի օրաթերթ») պարբերականն անդրադարձել է այս այցին, և տեղեկացրել, որ հանդիպումը կայացել է քաղաքապետի աշխատասենյակում, որտեղից տեսարան է բացվում Հռոմի ֆորումի վրա:
Ինչ վերաբերում է Կապիտոլիումի՝ Հռոմի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը, ապա թերթը տեղեկացնում է, որ նախագահ Սարգսյանը և քաղաքապետ Մարինոն քննարկել են Հայաստանի և Հռոմի միջև մշակութային կապերը ակտիվացնելու հնարավորությունները:
Պարբերականը ներկայացրել է նաև լուսանկարներ:
Հռոմի քաղաքապետարանում կայացած հանդիպմանն անդրադարձել է նաև Notizie պարբերականը:
Նախորդող`
Նախագահ. Իտալացիների բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան. Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով
Սերժ Սարգսյան. Հայերը Հռոմեական ժողովրդի բարեկամն են դեռևս Քրիստոսից առաջ (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան