Բրիտանացի պատմաբան. Հայաստանը առաջին անգամ դառնում է կաթոլիկ կյանքի եւ քրիստոնյա աշխարհի ուշադրության կենտրոն
«Սա առաջին անգամն է, որ Հայաստանը դառնում է կաթոլիկ կյանքի և քրիստոնյա աշխարհի ուշադրության կենտրոնը»։Բրիտանական Guardian-ին նման մեկնաբանություն է արել Լոնդոնի համալսարանում Հայոց պատմության եւ մշակույթի հարցերով հետազոտող գիտնական Իգոր Դորֆմանն-Լազարեւը, ով նկատել է, որ այս արարողությունը ցույց է տալիս ծայրամասային շրջանների քրիստոնյա խմբերին կաթոլիկ եկեղեցու ուշադրության կենտրոնում պահելու Հռոմի պապի ջանքերը։
Մեկ այլ գիտնական, Օքսֆորդի համալսարանում Գալուստ Գյուլբենկյանի անվան պրոֆեսոր Թեո վան Լինտը նկատում է, որ հայ եկեղեցական առաջնորդներին Սուրբ Պետրոսի տաճարում ուղերձով հանդես գալու հնարավորություն ընձեռելը ռազմավարական քայլ էր Ֆրանցիսկոսի կողմից։ «Ակնհայտ է, որ Հռոմի պապը [այդ իրադարձությունները] համարում է ցեղասպանություն», - եզրափակել է գիտնականը։
«Մենք այսօր ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձությունների հարյուրամյա տարելիցը, այդ իմաստազուրկ եւ լայնամասշտաբ դաժանությունը, որ ձեր նախնիներին վիճակվել էր կրել իրենց վրա։ Կարեւոր եւ հիրավի պարտավորություն է հարգելու նրանց հիշատակը, քանի որ երբ հիշողությունը մարի չարիքը նորից կբորբոքի վերքերը», - ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում հավաքվածներին կիրակնօրյա պատարագի ժամանակ, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ֆրանցիսկոս պապը 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի մասսայական սպանությունները որակել է Ցեղասպանություն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան