«NapoliRepubblica». «Կոթող-հուշարձան Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` ի հիշատակ ցեղասպանության»
Հինգշաբթի երեկոյան վարդագույն տուֆից կերտված, 2, 70 սմ բարձրությամբ կոթողը, որը կշռում է 1500 կգ, տեղադրվեց Նեապոլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ, այսպես կոչված հովիվների փողոցում: Անդրադառնալով Նեապոլում հայկական հուշակոթողի տեղադրմանը՝ գրել է իտալական առաջատար «NapoliRepubblica» պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ՝ այն հանդիսանում է 1564 թ. կերտված խաչքարի կրկնօրինակը, որը հայ ժողովուրդը նվիրաբերել է Նեապոլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, որտեղ ամփոփված են Սրբի մասունքները(գանգը): Բացի այդ Հայաստանի աջակցությամբ վերականգնել է եկեղեցուն կից մենաստանի ներքին բակի և պարտեզի մի հատվածը:
Պարբերականը նկատում է, որ նախաձեռնությունն իրականացվում է հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի շրջանակներում (մոտ մեկուկես միլիոն զոհ ) Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ջարդերի արդյունքում:
Անդրադառնալով խաչքարի տեղադրման նախապատրաստական աշխատանքներին՝ պարբերականը գրում է, որ այն տեղադրվել է մուտքի աջակողմյան կամարի ներքո: Աշխատակիցները սկզբում տեղադրել են պատվանդանը, որի վրա գրված է «Հայոց ցեղասպանության նահատակներին», ապա տեղադրել են վարդագույն տուֆից կերտված խաչքարը: Երկու մասերը իրար են միացված 20 սմ երկարություն ունեցող երկաթյա առանցքով: Այս գործողությունը իրականացնելու համար պահանջվել է մի քանի ժամ:
««Սա հրաշալի նվեր է: Կաթոլիկ եկեղեցու համար սա իրապես կարևոր էկումենիկ իրադարձություն է: Առաքելական եկեղեցին խնդրել է Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների հավերժական երկրպագում»,-գրում է պարբերականը:
Պարբերականի հավելմամբ՝ Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները, որ մինչ այդ պահվում էին մենաստանում՝ հեռու հավատացյալներից, այսուհետ կզետեղվեն եկեղեցու ներսում գտնվող Սրբին նվիրված մատուռում:
Նախորդող հրապարակումներ՝
Պատմական իրողություն՝ Նեապոլում. Գրիգոր Լուսավորչի մասունքը վերադարձվեց եկեղեցի (տեսանյութ)
Toscana Oggi. Պատարագի կարևորությունը նշանավորվում է կողմերի բարձր մասնակցությամբ
Իտալական մամուլի անդրադարձը Նեապոլի հայկական եկեղեցում տեղի ունեցող միջոցառումներին
Ս. Սարգսյան. Նեապոլն այսօր ավելի հարազատ դարձավ մեզ, թեև հայերի սերը այս չքնաղ քաղաքի հանդեպ գալիս է հեռավոր 9-րդ դարից
Նեապոլի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը
Իտալիայի պաշտպանության նախարարը հույս ունի ակտիավցնել Հայաստանի հետ համագործակցությունը
Հռոմի պապը Հայաստանում կլինի 2016թ-ին
Կապիտոլիումում Սերժ Սարգսյանին 1834 թվականի փորագրություն են նվիրել (լուսանկարներ)
Նախագահ. Իտալացիների բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան. Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով Սերժ Սարգսյան. Հայերը Հռոմեական ժողովրդի բարեկամն են դեռևս Քրիստոսից առաջ (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները