«Notizie Italia News». «Մեծ եղեռնից հարյուր տարի անց»

Այս տարի լրանում է Հայոց Մեծ եղեռնի հարյուրերորդ տարելիցը: Այն հիշատակվում է ամեն տարվա ապրիլի 24- ին, այն պահից սկսած, երբ տարբեր պատմական ուսումնասիրությունների արդյունքում որոշվեց 1915 թվականի այս օրն ընդունել որպես սկիզբ այն հետապնդումների, որոնք ավարտվեցին մի քանի ամսվա ընթացքում մեկ ու կես միլիոն հայերի ոչնչացմամբ՝ սպանությունների, դաժան տեղահանությունների, մահվան համակեցության ճամբարներ մարդկանց աքսորելու միջոցով: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ գրում է իտալական առաջատար «Notizie Italia News» պարբերականը:  Հոդվածը թարգմանաբար ներկայացվում է ստորև:

««Մի կիրակի օր, ապրիլի 24- ի կեսգիշերին, տասնյակ հայ ազնվականներ, որ ապրում էին Ստամբուլում, ձերբակալվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության կենտրոնական բաժանմունք: Հագուկապն անթերի էր. ներկայացել էին օսլայած օձիքներով ու լավագույն հագուստով, ասես ինչ որ արարողության պիտի մասնակցեին: Բոլորը կրթված մարդիկ էին: Նրանց տարան բանտախուց՝ առանց որևէ բացատրություն տալու, ապա մի մասին տեղահանեցին Այաշ, մյուս մասին՝ Չանգր: Առաջին խումբն ունեցավ ավելի դաժան ճակատագիր. ոչ ոք չփրկվեց Այաշում: Իսկ Չանգր աքսորվածներին սպանեցին քիչ-քիչ. շատերը սովամահ եղան, մյուսները գլխատվեցին»:

Վերոնշյալ հատվածը պատմության գրքից մեջբերում չէ, այլ մի դրվագ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» պատմվածքից:

Այստեղ հրաշալի կերպով խաչվում են մեր ժամանակների երկու աղջիկների կյանքի պատմությունը: Նրանցից մեկը՝ Ասյան, թրքուհի է, Ստամբուլից, մյուսը՝ Արմանուշ Չախմախչյան անունով, Արիզոնայից է՝ ամերիկուհի մորից ու հայ հորից սերված:

Մի շարք պատահականություններ կխաչեն նրանց ճանապարհները: Երբ Արմանուշը ժամանում է Ստամբուլ՝ իր արմատները բացահայտելու, ու հայտնում է իր հայ լինելը՝ պատմելով հարկադիր աքսորի մեջ գտնված իր ընտանիքի ճակատագիրը, արձագանքը, որ ստանում է, ապշեցուցիչ է. մի մասը ոչինչ չգիտե, մյուսները ժխտում են կատարվածը, շատերը համարում են, որ դրանք արդեն անդառնալի իրողություններ են, և որ անիմաստ է դրանց անդրադառնալը:

Արմանուշը՝ լինելով հայ, իր մեջ կրում էր սերնդեսերունդ փոխանցված իր ժողովրդի ոգին, մինչդեռ թուրքերը, թվում էր, թե զուրկ էին իրենց նախնիների հետ շարունակական կապի գիտակցումից: Շաֆաքը նկատում է. «Հայերն ու թուրքերը ժամանակի մասին տարբեր պատկերացումներ ունեին: Առաջինների համար ժամանակը շարունակական էր, որտեղ անցյալն ապրում էր ներկայում, իսկ ներկան ծնում էր ապագան: Մինչդեռ թուրքերի համար ժամանակը ներկայանում էր որպես ընդհատվող գիծ. ինչ-որ մի կետում անցյալն ավարտվում էր ու սկսվում էր ներկան, իսկ դրանց միջև ոչ այլ ինչ էր, քան ճեղքվածք»:

Գրականությունն ու գեղարվեստական արտահայտչամիջոցներն ընդհանրապես կենտրոնական դերում տեսնում են մարդուն և ձգտում են ստեղծել մի համապարփակ մտածելակերպ բոլոր առումներով՝ առաքինությունից մինչև նվաստացում: Ցվետան Տոդորովը իրավացիորեն նկատել է, որ իրականությունը, որը ցանկանում է ներկայացնել գրականությունը, հիմնականում մարդկային փորձառության վրա է հիմնված: Նա ասում էր, որ Դանթեն ու Մանձոնին մեզ ուսուցանում են հիմնվելով մարդկային իրավիճակների վրա, «ինչպես ամենամեծ հասարակագետներն ու հոգեբանները, և որ այս երկու գիտությունների միջև անհամադրելի ոչինչ չկա»:

Շաֆաքի պատմվածքում համարձակորեն վեր է հանվում հիշողության հանգույցը, այն անցյալի, որն այլևս անցյալ չէ: Այս առնչությամբ Անդրեա Ռիկկարդին (ով հանդիսանում է «Լատերցա» հրատարակչության կողմից օրերս հրատարակված «Քրիստոնյաների սպանդը: Մարդին, հայերը և մի աշխարհի վախճանը» գրքի հեղինակը) «Ավվենիրե» թերթում իրավացիորեն նշել է.

«Եղել է (և դեռ կա) որոշակի դիմադրություն հիշելու այն մարտիրոսությունը, որը բացահայտում է քրիստոնեության իրական դեմքը և վերաձևակերպում բարեկեցիկ կյանքով ապրող քրիստոնյաների խնդիրներն ու ողբերգությունները: Տասնիններորդ դարի ընթացքում ամնեզիան հաճախակի է թմրեցրել քրիստոնյաների գիտակցությունը: Բազմաթիվ տառապանքների մոռացության տալը մեզ անզգա է դարձրել այլոց ցավերի նկատմամբ: Դրա հետ մեկտեղ այս տարիները մարտիրոսության մի իրական դարաշրջան էին. քսաներորդ դարը սկսվեց Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քրիստոնյաների սպանդով ...:

Հայ քրիստոնյաների կյանքում այս ցավալի իրադարձությունները մեզ հուշում են չնեղացնել քրիստոնեության պատմության շրջանակները մեր պարագիծով: Այս հարյուրամյակը միայն Հայ եկեղեցուն չի վերաբերում. այն առնչվում է բոլոր եկեղեցիներին, որովհետև, ինչպես Հովհաննես Պողոս Երկրորդ Պապն էր պնդում՝ մարտիրոսների արյան մեջ քրիստոնյաներն արդեն համախմբված են: Հարկ է նշել նաև, որ այս հարյուրամյակը հիշատակվում է այն պահին երբ մենք անկարող կերպով հետևում ենք Մերձավոր Արևելքում քրիստնյաների հետապնդումներին,- ավելացնում է Ռիկկարդին,- ցեղասպանության տարելիցի օրը մեր համայնքների աղոթքն ու հիշողությունը կարևոր մի նշան կլիներ մերօրյա դժվարին հորիզոնում»:

Ֆրանցիսկոս Պապը Հայ Առաքելական և Կաթողիկե եկեղեցիների եպիսկոպոսների հետ միասին կհայցի «Աստվածային Բարեգթությունը, որ այն օգնի մեզ ի սեր ճշմարտության և արդարության, որպեսզի բուժի մեր վերքերը և նպաստի ազգերի հաշտեցմանը և խաղաղությանը նպատակաուղղված շուտափույթ քայլերի իրականացմանը: Ազգեր, որ դեռևս չեն կարողանում հասնել ողջամիտ համաձայնության նման տխուր իրադարձությունների մեկնաբանման շուրջ»:
Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց դեռևս հրատապ է խաղաղության հաստատումը»:

Նախորդող հրապարակումներ՝
«NapoliRepubblica». «Կոթող-հուշարձան Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` ի հիշատակ ցեղասպանության»
Պատմական իրողություն՝ Նեապոլում. Գրիգոր Լուսավորչի մասունքը վերադարձվեց եկեղեցի (տեսանյութ)
Toscana Oggi. Պատարագի կարևորությունը նշանավորվում է կողմերի բարձր մասնակցությամբ
Իտալական մամուլի անդրադարձը Նեապոլի հայկական եկեղեցում տեղի ունեցող միջոցառումներին
Ս. Սարգսյան. Նեապոլն այսօր ավելի հարազատ դարձավ մեզ, թեև հայերի սերը այս չքնաղ քաղաքի հանդեպ գալիս է հեռավոր 9-րդ դարից
Նեապոլի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը
Իտալիայի պաշտպանության նախարարը հույս ունի ակտիավցնել Հայաստանի հետ համագործակցությունը
Հռոմի պապը Հայաստանում կլինի 2016թ-ին
Կապիտոլիումում Սերժ Սարգսյանին 1834 թվականի փորագրություն են նվիրել (լուսանկարներ)
Նախագահ. Իտալացիների բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան. Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով Սերժ Սարգսյան. Հայերը Հռոմեական ժողովրդի բարեկամն են դեռևս Քրիստոսից առաջ (լուսանկարներ, տեսանյութ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}