Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Վատիկանի դեսպանին այն բանից հետո, երբ Հռոմի պապը 1915թ-ի իրադարձությունները բնութագրել է «Ցեղասպանություն» եզրույթով, հաղորդում է Reuters գործակալությունը։
Թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, ով ցանկացել է անհայտ մնալ, հայտարարել է, որ Թուրքիան իր բողոքն է հայտնում պոնտիֆիկի կողմից օգտագործված «Ցեղասպանություն» բառի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մատուցել է սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապն օգտագործել է «Ցեղասպանություն» բառը, ինչն էլ լայն արձագանք է գտել միջազգային ԶԼՄ-ներում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան