Համացանց 16:16 13/04/2015

Գեորգի Միրսկի. Կեցցե՛ Պապը

Ռուսական «Эхо»  ռադիոկայանի բլոգում քաղաքագետ, Ռուսաստանի գիտության ոլորտի վաստակավոր գործիչ Գեորգի Միրսկին անդրադարձել է երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի արած հայտարարությանը: Նա փառաբանել է պապին` պատմական ճշմարտությունը հաստատելու համար: Ստորև ներկայացնում ենք ռուս քաղաքագետի ամբողջական հոդվածը հայերեն:

«Ֆրանցիսկոս պապը ասեց իր ծանրակշիռ խոսքը. «Նախորդ հարյուրամյակում մեր մարդկային մեծ ընտանիքը վերապրել է 3 աննախադեպ և զանգվածային ողբերգություններ»: Եվ նա չվախեցավ օգտագործել Ցեղասպանություն բառը` այդ համամարդկային ոճրագործությունների համար պատասխանատու համարելով Օսմանյան կայսրությունը, ֆաշիզմը և ստալինիզմը:

Թուրքիայում բնակվող հայերին բաժին հասած ողբերգություն առաջինն էր այս հանցավոր իրադարձությունների շարքում: Ամեն ինչ սկսվեց 1915թ-ի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, երբ ձերբակալվեցին Ստամբուլի հայ մտավորականները: Մի քանի ամիսների ընթացքում Օսմանյան Կայսրությունում ապրող հայերի մոտ երկու երրորդը`շուրջ 1 միլիոն 300 հազար մարդ անհետացավ աշխարհի երեսեից: Եվ դա դեռ ամենը չէր: Առաջին աշխարհամարտի սկսվելու պահին Օսմանյան Կայսրության 16-20 միլիոն բնակչության մեջ հայերը կազմում էին 2 միլիոնը: Հիմա Թուրքիայում ապրում են մոտավորապես 60 հազար հայեր: Թուրքական իշխանությունները, տոգորված հայերի նկատմամբ անասնական ատելությամբ, մեղադրեցին նրանց ռուսական բանակի օժանդակելու մեջ և ոչնչացրեցին մի ամբողջ քաղաքակրթություն ու կրոն: 2,5 հազար եկեղեցիներից և 450 վանքերից մնաց ընդամենը 40 եկեղեցի, որոնցից 34-ը` Ստամբուլում:

Այս մասին վերջին 100 տարվա ընթացքում գրվել են անհամար գրքեր ու տարբեր աշխատություններ: Վերջին նմուշներից կառանձնացնեմ, թերևս, անցած տարի Փարիզում լույս տեսած Ռայմոնդ Գևորգյանի և Իվես Տերնոնի «Memorial du genocide des Armeniens» գիրքը:

Ամեն ինչ վաղուց ապացուցված է: Վերջին շրջանում իրականացված աշխատանքներից կարելի է առանձնացնել թեկուզ այն, որ Միչիգանի համալսարանի մի խումբ պրոֆեսորներ Հայոց ցեղասպանության թեմայով անցկացրել են 7 միջազգային համաժողով և լույս են ընծայել հրատարակությունների մի ամբողջ շարք`ներառյալ բարձր գնահատականի արժանացած «A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire» (2011թ. Օքսֆորդ) գիրքը:

Նկատենք, որ ամենուր կիրառվում է Ցեղասպանություն տերմինը: Չի կարելի չհիշատակել ազգությամբ հայ, սակայն թուրքական իրականության մեջ գործող լրագրող Հրանտ Դինքի գործունեության մասին, ով բառացիորեն արթնացրեց բազմաթիվ թուրքերի խիղճը, ում նա դիմում էր հետևյալ պարզ խոսքերով. «Կար մի ազգ, որին հայ էին կոչում, և այդ ազգը բնակեցնում էր այս հողերը: Ազգն այդ այլևս գոյություն չունի: Իսկ ի՞նչ է պատահել»:

Դինքին հետապնդում էին, իշխանությունները նրան դատական մի քաշքշուկից մյուսի մեջ էին ներգրավում, և այս ամենն ավարտվեց նրանով, որ 2007թ-ին օրը ցերեկով Հրանտ Դինքին սպանեցին իր խմբագրությամբ գործող «Ակոս» շաբաթաթերթի մուտքի դիմաց: Եվ այստեղ կատարվեց անհավատալին. 100 հազարավոր մարդիկ` թուրքեր և հայեր, գնացին Դինքի դագաղի հետևից` վանկարկելով` «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս Հայ ենք»:

Սակայն Դինքը հայտարարում էր, որ երկու ժողովուրդներն էլ հիվանդ են. «հայերը տառապում են ստացած վերքից, իսկ թուրքերը` իրենց պատած պարանոյայից»: Однажды Грант Динк сказал, что оба народа больны: «Армяне страдают от травмы, турки от паранойи.» Վերքը հասկանալը հեշտ է, իսկ արդյո՞ք նույնն է պարանոյաի դեպքում: Դժբախտաբար ոչ միայն թուրքական իշխանությունները, այլև հարցումների արդյունքում Թուրքիայի բնակչության մեծամասնությունը հավատում է, որ հայերը, ինչպես և թուրքերը, դարձել են ռազմական գործողությունների զոհ, ու որ հայերին ոչ ոք դիտավորյալ չի սպանել, իսկ զոհվածների մասին ներկայացվող թվերն առհասարակ զառանցանք են:

«Որքա՜ն ծանոթ է այս ամենը»: Ուրբաթ «ТВЦ» հեռուստաալիքի եթերում «Ձայնի իրավունք» հաղորդաշարն էր, որը նվիրված էր Ստալինի հանրաճանաչության և պոպուլյարության պատճառների պարզաբանմանը: Բացի նողկանքից ուրիշ ոչ մի զգացողություն չէր կարող առաջացնել ամոթի ու խղճի վերջին նշույլները վաղուց և վերջնականապես կորցրած պատմաբանների , պրոֆեսորների և լրագրողների անհեթեթ քննարկումները, որոնք լկտիաբար թքում էին ստալինյան ահաբեկչության զոհերի հոգու մեջ:

Նման կերպարներից ավելին չի էլ կարելի ակնկալել, բայց ժողովո՞ւրդը, հասարակ մարդի՞կ։ Մի՞թե կարծում են, որ հենց այդպես էլ պետք է լիներ, Ստալինը ոչնչացրել է ազգի դավաճաններին, «հինգերորդ շարասյանը», այլապես պատերազմում հաղթանակ չէի՞նք տանի։ Հավատո՞ւմ են, որ 1937-38 թթ-ն 682 հազար գնդակահարվածները օտարերկրա հատուկ ծառայությունների գործակալներ էին, իսկ պատերազմը հաղթել ենք, քանի որ ստալինյան դահիճներն այն աշխարհ են ուղարկել բանակի հրամկազմի 87%-ի՞ն։

Ինձ միշտ հետաքրքրել է հարցը, թե ինչու են մարդիկ, ու ոչ միայն մեր երկրում (նույն թուրքերը, օրինակ) այդքան վախենում ընդունել իրենց ղեկավարների սխալներն ու հանցագործությունները։ Ինչո՞ւ են այդքան մտահոգվում, տանջվում, երբ իրենց պատմում են իրենց երկրի իշխանությունների չարագործությունների մասին։ Ասես՝ այդ մղձավանջների մեջ մեղադրում են իրենց պապերին ու նախապապերին։ Ինչո՞ւ են նախընտրում լռել նույնիսկ Իվան Ահեղի ու Պետրոս Առաջինի գազանությունների մասին։ Հակառակ դեպքում կպարզվի, թե ռուս ժողովուրդը բաղկացած է դահիճներից ու խոշտանգողների՞ց։

Ինչպիսի տխմարություն․ չէ՞ որ այդ ցարերը, զորավարները, ներքին գործերի կոմիսարները խոշտանգում, մահապատժի էին ենթարկում հենց այդ ժողովրդին՝ իրենց ժողովրդին։ Բայց դե դա կարևոր չէ, միայն թե պետությունը չհեղինակազրկվի։ Բացարձակ հիմարություն․ չէ՞ որ ամբողջ աշխարհին ամեն ինչ հայտնի է, ու շարունակել անմտաբար պնդել, թե դեռ հայտնի չէ՝ Կատինում լեհ սպաներին ով է գնդակահարել, նշանակում է փրկել Ռուսաստանի հեղինակությո՞ւնը։

Թուրքիայի հայերին բաժին հասած ողբերգությունից հարյուր տարի է անցել, մարդասպանների ոսկորները վաղուց փոշի են դարձել, փոխվել են քաղաքական ռեժիմները։ Հարց է առաջանում՝ ժամանակակից թուրքերը ի՞նչ կկորցնեն, եթե ամբողջ աշխարհի առջև ընդունեն, որ իրենց ղեկավարները խաղաղ բնակչության արյուն են թափել։ Մի՞թե հասկանալի չէ, որ ժողովրդի ու պետության հեղինակությանն ու պատվին վնաս է հասցվում հենց այն ժամանակ, երբ հիմարաբար ու զայրույթով հերքվում է այն, ինչն առանց այդ էլ վաղուց արդեն հայտնի է ամբողջ աշխարհին։

Հանելուկ հոգեբանների համար։ Մնում է միայն կրկնել Գյոթեի՝ նախկինում «Эхо»-ի եթերում իմ կողմից արդեն մեջբերված խոսքերը․«Քանի դեռ մարդիկ անսահման հիմար են, սատանան խելացի լինելու կարիք չունի»։
Իսկ Պապ Ֆրանցիսկոսի առջև խոնարհվում եմ։ Նա դիպավ հենց նշանակետին` մատնանշելով 20-րդ դարի հիմնական մարդասպաններին, այն է` երիտթուրքերի կառավարությանը, Հիտլերին և Ստալինին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամ (3-ն անչափահաս) «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. «Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}