Ես ցանկանում եմ լինել այդ չեմպիոնը. Հիլլարի Քլինթոնը մեկնարկել է նախընտրական քարոզարշավը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու իր համախոհները հույս ունեն, որ նախընտրական փուլում կարող են հավաքել 2,5 մլն ԱՄՆ դոլար. այդպիսով Հիլլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկարժեքը, գրում է New York Times-ը:
Ըստ աղբյուրի, Հիլլարի Քլինթոնի այժմյան դիրքերն ավելի ամուր են, քան ութ տարի առաջ, երբ պարտվեց սենատոր Բարաք Օբամային: Այս անգամ նրան պաշտպանում են դեմոկրատները, և նա արդեն 60 տոկոս պաշտպանություն ունի նրանց շրջանում: Լրատվամիջոցը նկատում է, որ դա մասամբ կապված է այն բանի հետ, որ հնարավոր է փոխել պատմության ընթացքը և ԱՄՆ նախագահի պաշտոնում կին ընտրել:
Հիլլարի Քլինթոնը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է առաջադրվել 2016-ին կայանլիք ԱՄՆ նախագահական ընտրություններին ու արդեն իսկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեսանյութ է տարածել սոցիալական ցանցերում:
Տեսանյութի գրությունն այսպիսին է. «Ես պատրաստվում եմ ԱՄՆ նախագահի ընտրություններին: Ամեն օր ամերիկացիները չեմպիոնի կարիք ունեն, և ես ցանկանում եմ լինել այդ չեմպիոնը»: