ԵՄ. Սիրիայում ավելի քան 6000 եվրոպացի է միացել ջիհադիստներին
Սիրիայում ջիհադիստական խմբավորումներին միացած եվրոպացիների թիվը կարող է գերազանցել 6000-ը, ֆրանսիական Le Figaro թերթին փոխանցել է ԵՄ արդարադատության հանձնակատար Վերա Յուրովան: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
Նրա խոսքով, ջիհադիստներին միացածների իրական թիվը, հավանաբար ավելի մեծ է, քանի որ դժվար է հաշվել համակարտության գոտի մեկնողների քանակը:
«Փարիզում և Կոպենհագենում տեղի ունեցած հարձակումներից հետո որոշել ենք թույլ չտալ, որ վախն առաջնորդի մեզ»,-ասել է Յուրովան` նշելով, որ ԵՄ-ն ցանկանում է կրճատել հակամարտության գոտի մեկնողների թիվը` ուսումնասիրելով պատճառները:
Հանձնակատարը մեջբերել է բրիտանական հետազոտական կենտրոնի տվյալները, որոնք վկայում են, որ հիմնական պատճառներից են արկածախնդրությունը, ձանձրույթը, իրենց վիճակից դժգոհությունը և կյանքի նկատմամբ անբավարարվածությունը: