ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանի ու Հայաստանի միջև առկա են դինամիկ զարգացող հարաբերություններ
«Իրանում ՀՀ նորանշանակ դեսպանն ԻԻՀ ԱԳ նախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը»,-այդ մասին հարորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության` Իրանում ՀՀ նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ վերջինիս է հանձնել է իր հավատարմագրերի պատճենը: Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր կկործադրի, որպեսզի երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ընդլայնվեն:
Դեսպան Թումանյանը ողջունել է ապրիլի 2-ին Իրանի և «5+1 խմբի»` միջուկային խնդրի հանգուցալուծման սկզբունքների վերաբերյալ Լոզանում արված համատեղ հայտարարությունը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ընդգծելով հայ-իրանական մշակութային և պատմական խորը կապերը, նշել է, որ տարբեր ոլորտներում Իրանի ու Հայաստանի միջև առկա են դինամիկ զարգացող հարաբերություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում