Փարիզի իշխանությունները պաշտպանում են «ՕԽ-2024»-ի անցկացման գաղափարը
Փարիզի իշխանությունները պաշտպանում են 2024 թ. Օլիմպիական խաղերի անցկացման գաղափարը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Արդեն հունիսին հայտը կներկայացվի Միջազգային օլիմպիական կոմիտե, չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերն է:
Ավելի վաղ իրենց թեկնածություններն են առաջադրել Բոստոնը (ԱՄՆ), Համբուրգը (Գերմանիա) և Հռոմը (Իտալիա):
Ինչ վերաբերում է Փարիզին, նշենք, որ այն երկու անգամ ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք է եղել՝ 1900 և 1924 թթ.:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում