ԵԽԽՎ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:
ԵԽԽՎ նախագահը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:
Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը տիկին Անն Բրասերին նվիրել է ՀՑԹԻ հրատարակություններից:
Լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից: