Հալեպահայերը մեր կարիքն ունեն
Հասարակությանը դանդաղ, բայց սկսում է անհանգստացնել հալեպաբնակների վիճակը: Հիշեցնենք՝ Հալեպի Սուլեյմանիա թաղամասը օրեր շարունակ իսլամիստների կողմից հրթիռակոծվում է: Կան տուժածներ, այդ թվում նաև հայեր: Սիրիահայերից շատերը կոչ են անում փրկել Հալեպի հայ մանուկներին, օգնել ծնողներին երեխաներին գոնե ժամանակավորապես տեղափոխել Հայաստան:
Այս խնդրով դիմեցինք կառավարությանը:
«Կառավարությունը պատրաստ է պատշաճ ձևով ընդունելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար»,- Panorama.am-ին տեղեկացրեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հարցին, թե՝ իսկ ինչ է անում տեղափոխումը կազմակերպելու համար, պատասխանեցին, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է:
Նշենք, որ դժվար մասը հենց տեղափոխման հարցն է. հուսանք, որ երբ մեր հայրենակիցները լինեն Հայաստանում, բնակեցման հարցում հանրությունը ևս անտարբեր չի մնա: Մանավանդ հիմա՝ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ, երբ հայերս ողջ աշխարհի ուշադրությունն ու կարեկցանքն ենք ուզում, ինքներս պիտի օրինակ ծառայենք, թե՝ ինչու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան