AP. ԵՄ-ը կոչ է անում Հայաստանին ու Թուրքիային կարգավորել հարաբերությունները Պապի ելույթից հետո
Եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանին և Թուրքիային կարգավորել իրենց հարաբերությունները` երկու երկրների միջև 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Ֆրանցիսկոս պապի ելույթից հետո: Հաղորդում է «Associated Press» լրատվական գործակալությունը` հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիանչիչի խոսքին:
Ինչպես հաղորդվում է` երկուշաբթի օրը խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-ը քաջալերում է երկրներին «լրացուցիչ գիտակցված քայլեր ձեռնարկել, որոնք հիմք կդնեն լիակատար հաշտեցման»:
Գործակալությունը հիշեցնում է, որ Վատիկանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 20-րդ դարում տեղի ունեցած հայերի ջարդերը անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որից հետո սրվել են Վատիկանի և Անկարայի միջև հարաբերությունները` հասնելով դեսպաններին հետ կաչնելուն:
Գործակալությունը հիշեցնում է նաև Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին, ինչպես նաև անդրադառնում հայ-թուրքական արձանագրություններին:
«Associated Press»-ի փոխանցմամբ` չորեքշաբթի Բրյուսելում Եվրոպական խորհրդարանը կնշի ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան