«Հայերի հաղթանակը Վատիկանում». հայաստանյան թերթերի անդրադարձը՝ Հռոմի պապի մատուցած պատարագին

«Հայկական ժամանակ». «Հայերի հաղթանակը Վատիկանում». թերթը ծավալուն հրապարակմամբ ներկայացրել է ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի պապի մատուցած պատարագի շուրջ միջազգային մամուլի անդրադարձն ու զրուցել ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ:

Նա կատարվածը պատմական իրադարձություն է անվանել՝ Թուրքիայի բարձրացրած հիստերիան որակելով սպասելի:

Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը ևս թերթի հետ զրույցում կատարվածը որակել է պատմական նշանակություն ունեցող իրադարձություն. «Սա բազմաթիվ առումներով մեծ նշանակություն ունեցող երևույթ է: Միևնույն ժամանակ՝ կաթոլիկ և առաքելական եկեղեցիների հարաբերությունները մտցնում է նոր հարթություն: Դա, բնականաբար, բարենպաստ ազդեցություն ունի»:

«Հրապարակ». «Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապի խոսքն ավելի ազդեցիկ էր, քան կլիներ Հայաստանում». թերթն անդրադարձել է ապրիլի 12-ին Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում Հռոմի պապի մատուցված պատարագին ու գրել, որ կիրակին դարձավ պատմական ու բացառիկ օր ոչ միայն հայ ժողովրդի, այլև քրիստոնեական աշխարհի և Վատիկանի համար։ Առաջին անգամ Հռոմի պապը պատարագ մատուցեց աշխարհի բոլոր հայերի համար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության։

Պատարագին անձամբ մասնակցած թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատարագը թերթի հետ զրույցում պատմական է գնահատել. «Աշխարհի կաթոլիկների ամենակարևոր տաճարում առաջին անգամ հնչեց ոչ միայն ցեղասպանությանը նվիրված պատարագ, այլև հայկական երաժշտություն, հայերեն խոսք։ Դա կարծես դարձավ հայ ժողովրդի օրը Վատիկանի այդ սուրբ տաճարի կենտրոնում։ Ես երբեք չեմ մոռանա այդ պահը»:

Նրա կարծիքով՝ իրադարձության քաղաքական նշանակությունը մեծ էր և Հռոմի պապի խոսքերը չեն կարող անհետևանք մնալ. «Սա մեծ հարված է հասցնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները տարածեցին Հռոմի պապի հայտարարությունները և Թուրքիայի ջղաձիգ վիճակն ապացույցն է այն բանի, որ իրենք հասկանում են, թե ինչ ուժեղ հարված իրենց հասցվեց։ Մյուս կողմից մեր հոգևոր առաջնորդների ելույթներում բոլոր անհրաժեշտ շեշտադրումները դրվեցին՝ կապված հայոց ցեղասպանության, հայրենիքի կորստի և մեր պահանջատիրության հետ։ Այս ամենն ասվեց Վատիկանում և աշխարհն այն ընդունելու է իբրև Վատիկանում հնչած խոսքեր»։

Նշենք նաև, որ հայ ժողովուրդն ակնկալում էր, որ Պապը ապրիլի 24-ին Հայաստան կժամանի։

Սաֆրաստյանը կարծում է, որ «սա շատ ավելի տպավորիչ էր, որովհետև այդ խոսքերն ասվում է Սբ. Պետրոսի տաճարում, որին հետևել են հազարավոր մարդիկ»։ Այդ օրը, ըստ թուրքագետի, կմտնի հայոց պատմության մեջ։

Թերթի հետ զրույցում գրող Ռազիկ Դավոյանը, ով ևս ներկա էր գտնվել պատարագին, այն բնորոշել է «գրանդիոզ» ու հավելել. «այն ալիքը, որ բարձրացրել է Վատիկանը ամբողջ աշխարհով մեկ, իսկ Վատիկանը միայն կրոնական կազմակերպություն չէ, անհանգչելի ալիք է, անընդհատ ծավալվելու է»։

«Ժողովուրդ». «Թուրքիայի պահվածքը սպասելի էր». Հռոմի պապի մատուցած պատարագի շուրջ թերթը զրույցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ, ով կատարվածը պատմական իրադարձություն է որակել: Հարցին՝ ըստ Ձեզ սա Հայաստանի հաղթանա՞կն էր, Նիկոյանը պատասխանել է. «Ես չեմ ուզում հաղթանակ տերմինը օգտագործել, բայց սա աննախադեպ էր մեր և կրոնական, և քաղաքական հարաբերությունների ու նորանկախ երկրի պատմության մեջ: Բնական և սպասելի էր Թուրքայի պահվածքը՝ դեսպանին հետ կանչելու հետ կապված: Թուրքիան անում է այն ինչ կարող է: Կարևորն այստեղ այն է, որ ինչ նպատակ դրել էինք մեր առջև, կարողացանք հասնել»:

«Ժամանակ». «Հասարակությունը պետք է տեր կանգնի իրավիճակին». թերթն, անդրադառնալով Հռոմի պապի կողմից մատուցված պատարագին, գրել է. «Այն, որ Վատիկանում տեղի ունեցածը շարքային իրադարձություն չէր, վկայեց Թուրքիայի արձագանքը: Թուրքիայի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները իրենց պարտքը համարեցին անդրադառնալ տեղի ունեցածին և դժգոհություն հայտնել: Վատիկանը միջազգային քաղաքականության, այսպես ասած, ճանաչված սուբյեկտ չէ, սակայն անկասկած է, որ Մայր Աթոռի դերը համաշխարհային անցուդարձում բավական մեծ է, հետևաբար մեծ է նաև ազդեցությունը քաղաքական գործընթացների, քաղաքական տրամադրությունների վրա, բավական ազդեցիկ քաղաքական խմբերն ակտիվ շփումներ ունեն Վատիկանի հետ: …Հայաստանից հասանելիք քայլերը չեն կարող և չպետք է մնան լոկ իշխանական գործողությունների կամ իրավասությունների շրջանակում, այլ պետք է ստանան հակահասարակական ներգրավվածություն»:

Թերթը մեկ այլ հրապարակմամբ անդրադարձել է Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի շուրջ միջազգային մամուլի արձագանքներին:

«Առավոտ». «Ինչով էր կարևոր պատարագը». թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է ապրիլի 12-ին Հռոմի պապի մատուցած պատարագին և գրել. «Այն բանից հետո, երբ կիրակի օրը Վատիկանի Սբ. Պետրոս Տաճարում պատարագ մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, միանգամայն սպասելի էր, որ մեր՝ հայաստանյան արձագանքների մի մասը կլինի մոտավորապես հետևյալը. «Կաթոլիկ եկեղեցին առանձնապես ազդեցիկ չի աշխարհում, Ֆրանցիսկոս պապն այնքան էլ լավ մարդ չի, այսինչ թվականին այսինչ թերթը նրա մասին այսինք բանն էր գրում»։

Մի խոսքով՝ փնթփնթալու մշակույթը Հայաստանում չափազանց զարգացած է՝ դա ազգային առանձնահատկություն չէ, պարզապես վերջին քառորդ դարում վերնախավը, լրատվամիջոցները սովորաբար չեն կարողանում մարդկանց դրական լիցքեր հաղորդել՝ դա դժվար է։ Իսկ ամեն ինչից դժգոհելը, ոչ մի տեղ ոչ մի լավ բան չտեսնելը հեշտ է, դա թուլացած վիճակում հոսանքի մեջ լողալու պես մի բան է։ Մինչդեռ կիրակի օրը Հռոմում տեղի ունեցած իրադարձությունը կարևոր է նախևառաջ, իմ կարծիքով նրանով, որ մեր երկիրը, մեր մշակույթն ու պատմությունը դրվում են համաշխարհային համատեքստի մեջ։ Վատիկանը ոչ միայն պետություն է, դա 1 միլիարդ 300 միլիոն կաթոլիկների հոգևոր կենտրոնն է, որի ազդեցությունը, սակայն սփռվում է կաթոլիկ աշխարհի սահմաններից դուրս»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}