Բակո Սահակյանը ցավակցել է ակադեմիկոս Սամվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Սամվել Գրիգորյանի ընտանիքին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով ընդունեցի ակադեմիկոս Սամվել Սամվելի Գրիգորյանի մահվան լուրը. համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականի, ով հսկայական ներդրում է ունեցել մեխանիկայի եւ աստրոֆիզիկայի զարգացման գործում` ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Ծնվելով Արցախում, ապրելով ու արարելով պատմական Հայրենիքից հեռու` ակադեմիկոս Գրիգորյանը երբեք չի մոռացել հայրենի երկիրը, ապրել է նրա հոգսերով ու խնդիրներով, ակտիվ մասնակցություն է ունեցել հայկական սփյուռքի կյանքում, իր արժանի ավանդը բերել Հայրենիքի հետ կապերի զարգացման եւ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործին:
Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատել Սամվել Սամվելի Գրիգորյանի հայրենանվեր գործունեությունը` պարգեւատրելով նրան «Երախտագիտություն» մեդալով:
Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին: Հայտնելով մեր խորին ցավակցությունը` ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը:
Սամվել Սամվելի Գրիգորյանի պայծառ հիշատակը հավերժ կմնա երախտապարտ արցախցիների սրտերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը