Եվրոպական խաղերին ընդառաջ Ադրբեջանում փորձում են քողարկել Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը
2015-ի հունիսին անցկացվելիք Եվրոպական խաղերին ընդառաջ Բաքվում սկսել են հավաքել Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի լուսանկարներով պաստառները. Հեյդար Ալիևի դիմանկարները հանել են քաղաքի տարբեր մասերից, այդ թվում` կենտրոնական հատվածներից` Նոբելի պողոտայից, Նիզամիի շրջանի մետրոյի կայարանի մոտից, որտեղ այդ պաստառները երկար տարիներ է, ինչ փակցված էին: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:
Ինչպես նշվում է, Բաքվի որոշ շրջանների գործադիր իշխանությունների ներկայացուցիչները մեկնաբանել են, թե հանձնարարություն են կատարել, մի մասը հավաստիացրել է, թե իբր տեղյակ չէ` ովքեր են հանել պաստառները, մյուսներն էլ պնդել են, թե պաստառները տարել են վերանորոգելու, շուտով կվերատեղադրեն:
Հարցի հետ կապված Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին Facebook-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի ամեն մի անկյունում Հեյդար Ալիեւի դիմանկարներ ու արձաններ դնելը հետամնացություն է, ինչն իշխանություններն անգամ լավ գիտակցում են:
«Բաքու ոտք դնող յուրաքանչյուր արտասահմանցի միայն Հեյդար Ալիևի դիմապատկերների ու արձանների, նրա անվան թանգարանների, կենտրոնների ու զբոսայգիների թվաքանակից հասկանալու է, որ լավ գրիմավորված արևելյան բռնապետության հյուրն է: Նորմալ երկրում նման անձի պաշտամունք չի կարող լինել: Այդ միջոցառումը խոսում է այն մասին, որ իշխանությունները եվրոպացիների առաջ շպարվում են` իրենց հեղինակությունը փրկելու նպատակով»,- նշել է նա:
«Ազադլըգ» թերթն իր հերթին տարակուսում է` եթե իշխանություններն Ալիևների անձի պաշտամունքը արտասահմանցիների աչքից թաքցնելու համար կարող են նրանց պատկերները հանել փողոցներից, իրենց առանձնասենյակներից, կոստյումների վրայից, անգամ դասագրքերի ու աշակերտական տետրերի կազմերից, իսկ ինչպես են վերացնելու ամեն քայլափոխի դրված Հեյդար Ալիևի արձանները կամ թաքցնելու մայիսի 10-ին «առաջնորդի» ծննդյան օրվա հետ համատեղված «Ծաղկի տոնի» միջոցառումը, որի վրա հսկայական գումարներ են ծախսել:
Նյութեր թեմայի շուրջ`
Բաքվում հեռացրել են Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադրի միակ կիսանդրին
Մեքսիկայում կապամոնտաժվի Հեյդար Ալիևի արձանը
Ադրբեջանցի պրոֆեսոր. Ադրբեջանցիների բոլոր դժբախտությունները կապված են Հեյդար Ալիև գործոնի հետ
Հեյդար Ալիևի արձանը իսկական գլխացավանք է դարձել Մեխիկոյում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին