Երգչուհի Շերը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի Շերը Թվիթեր սոցիալական ցանցում գրել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը։
«Զայրույթ չեմ զգում և չեմ ցանկանում մեղադրել Թուրքիայի ժողովրդին մի բանի համար, որ տեղի է ունեցել 100 տարի առաջ, սակայն, կարծում եմ, որ կառավարությունը պետք է ընդունի Ցեղասպանությունը»,- ասված է Շերի գրառման մեջ։
Երգչուհին մեկ այլ գրառմամբ մեջբերել է իր տատիկի պատմած պատմությունը. «Թուրքերը մտնում էին գյուղ, բնակիչներին հանում էին գյուղամեջ, գնդակահարում էին տղամարդկանց ու տղա երեխաներին, իսկ կանանց ու աղջիկներին՝ բռնաբարում»: