Տան պատերի գույնն ազդում է առողջական վիճակի վրա
Տան պատերի գույնի անհաջող ընտրությունը կարող է բերել տարբեր հիվանդությունների զարգացման: Գիտնականները նշում են, որ օրինակ կարմիրը կամ մուգ նարնջագույնը մեծացնում է սթրեսն ու գրգռում նյարդերը: Երբեմն էլ նման գույները բերում են մաշկային քորի, նշվում է, որ այս գույները նպաստում են սննդի արագ կլանմանը, ինչը կարող է բերել մարսողական համակարգի խանգարումների:
«Մեդդեյլի.ռու»-ի հաղորդմամբ, նարնջագույների բաց երանգներ հետազոտողներն առաջարկում են խոհանոցի կամ ճաշասենյակի համար: Այդ գույնը մարդուն կենսուրախ է դարձնում ու լավ տրամադրություն ապահովում ողջ օրվա համար: Նարնջագույնը կարելի է նաև աշխատասենյակի համար, այն խթանում է մտավոր աշխատանքը:
Ինտերիերում սպիտակը չափից շատ չպետք է լինի: Այն խամրեցնում է դրական էմոցիաները: Ննջարանի համար առավել նախընտրելի է երկնագույնը, այն դրական է ազդում նաև ինտիմ կյանքի վրա, բայցի այդ երկնագույն պատերի ներսում մարդիկ լավ են քնում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա