Էրդողան. «Ես վշտացած եմ Հռոմի պապի խոսքերից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանն անդրադարձել է վատիկանյան պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկո 1-ին պապի ունեցած ելույթին, որի ժամանակ Պապն ասել էր. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել»:
Թուրքական իշխանական լրատվամիջոցներին («Sabah», «Yeni akit», «Anadolu») վկայակոչող Ermenihaber.am-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահական նստավայրում «Թուրքիայի արտահանողների խորհրդի» անդամների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը վերոնշյալի կապակցությամբ ասել է. «Ես պետք է ասեմ, որ շատ վշտացած եմ պապի խոսքերից: Երբ նա Անկարա էր եկել, ես, ի դեմս նրա, բոլորովին այլ քաղաքական գործչի էի տեսնում: Տեսեք` չեմ ասում կրոնական գործիչ, ասում եմ` քաղաքական գործիչ: Ինչևէ, մենք թույլ չենք տա, որ պատմական իրադարձություններն աղավաղվեն և վերածվեն մեր դեմ ուղղված քարոզարշավի: Ճիշտ է, հայերի կրած նեղությունների մասին գիտենք և ցավում ենք: Բայց օսմանցիների զավակներն էլ են սպանվել, նահատակվել»:
Այնուհետև Էրդողանը կրկին հնչեցրել է արխիվները բացելու և հարցը պատմաբանների քննարկամնը թողնելու պաշտոնական Անկարայի կոչերը` շեշտելով. «Մենք բացում ենք մեր արխիվները: Հայաստանն էլ թող այդպես անի, բայց չի անում: Ես դատապարտում եմ Պապի այդ հայտարարությունը»:
Հիշեցնենք, որ երբ թուրքական իշխանություններն իրենց դժգոհությունն էին հայտնել Վատիկանին և այնտեղից հետ կանչել իրենց դեսպանին, Ֆրանցիսկոս 1-ին պապը նոր պատարագի ընթացքում պատասխանել է այդ բողոքներին:
Նախօրեին պապը Սուրբ Մարթա եկեղեցում անցկացվող պատարագի ժամանակ բոլոր իր հետևորդներին կոչ էր արել միշտ ասել ճշմարտությունը և չվախենալ դրա համար:
«Եկեղեցու ուղին անկեղծությունն է: Այն պետք է ազատ խոսի: Դա ապացուցում է Քրիստոսի Հարությունից հետո Սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ՝ դառը: Սուրբ հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը և համարձակություն ու քաջություն տալ», - ասել էր Հռոմի պապը:
Նախորդող`
Թուրքիայի կողմից գործածված խիստ տոնայնությունը չի կարող արդարացված լինել. Պաոլո Ջենտիլոնի
Հռոմի պապը պատասխանել է Թուրքիայից հնչող դժգոհություններին
Իտալիայի ԱԳՆ. Թուրքիան չափից դուրս կոշտ արձագանքեց հայերի բնաջնջման վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին
Սերժ Սարգսյան. Միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից
Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է
Թուրքիան Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին. Հռոմի պապի հնչեցրած Ցեղասպանությունը
Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
«Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին