Համաներումը հետաձգվում է. «Հրապարակ»
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարվելիք համաներումը, կարծես, հետաձգվում է: «Հրապարակ»-ին տեղեկություններ են հասել, որ իշխանությունները մտադիր են համաներումը տեղափոխել մայիս:
«Նախապես ծրագրված էր համաներումը հայտարարել մինչև ապրիլի 24-ը, բայց Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը խախտել է բոլոր խաղաքարտերը: Մինչև ապրիլի 24-ը համաներում հայտարարելու դեպքում դա կազդի նաև Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների վրա, ինչը, բնականաբար, իշխանությունների սրտով չէ, նրանք ՀԽ անդամներին ձերբակալել են, որպեսզի վերջիններս «չփչացնեն» ապրիլի 24-ը: Այժմ մեր աղբյուրները վստահեցնում են, որ համաներումը կլինի մայիսի սկզբին»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: