«Ապրիլի 24-ին» ընդառաջ Երևանի հյուրանոցներում գրեթե ազատ տեղ չկա. «ՀԺ»
Երևանի հյուրանոցների մեծամասնությունում ապրիլի 23,24,25,26-ի համար հնարավոր չէ որևէ համար պատվիրել որովհետև բոլոր սենյակները պատվիրված են: Սա հաստատվել է երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի իրականացրած հարցախույզով:
Նման իրավիճակ է, մասնավորապես, «Մարիոթ Արմենիա», «Հայաթ Փլեյս Երևան», «Գոլդեն թյուլիփ», «Էրեբունի», «Անի պլազա», «Դայմոնդ Հաուս», «Բեսթ Վեսթերն Կոնգրես» և բազմաթիվ այլ հյուրանոցներում:
«Բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս տարվա ապրիլի 24-ին Երևանում աննախադեպ թվով այցելուներ են լինելու: Որոշ մասնագետներ նույնիսկ մտավախություն են հայտնում, թե Երևանի հյուրանոցային ենթակառուցվածքները կարող են չբավարարել առկա պահանջարկը, մանավանդ որ Քիմ Քարդաշյանի այցից և Վատիկանում տեղի ունեցած պատարագից հետո պոտենցիալ հյուրերի նոր ալիք է սպասվում»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին