Պենտագոն. Իրաքում ԻԼԻՊ-ը կորցրել է իր տարածքի 25-30 տոկոսը
Պենտագոնը հայտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» Իրաքում կոալիցիայի օդային հարվածներից հետո կորցրել է իր տարածքի 25-30 տոկոսը: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
«ԻԼԻՊ-ին այժմ դանդաղ հետ են մղում: Իրաքի անվտանգության ուժերը և կոալիցիայի օդուժը, անկասկած, վնաս են հասցրել ԻԼԻՊ-ին»,-ասել է Պենտագոնի մամուլի խոսնակ գնդապետ Սթիվ Ուորենը` ավելացնելով, որ ԻԼԻՊ-ը 13.000-17.000 ք/կմ տարածք է կորցրել:
Պենտագոնի ներկայացուցիչը ներկայացրել է նաև 2014 թվականի օգոստոսից Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ կոալիցիայի իրականացրած օդային հարվածների ընդհանուր քանակը` 3.244, որից 1.879-ը Իրաքում և 1.365-ը` Սիրիայում:
Ուորենը նշել է, որ ԻԼԻՊ-ը Սիրիայում նույնպես տարածքներ է կորցրել: Վերջին պարտությունը Քոբանիում էր, սակայն միաժամանակ հաջողություններ է գրանցել Հոմսում, Դամասկոսում` մասնավորապես պաղեստինցիների Յարմուկ ճամբարում: