Ա. Իսկանդարյան. Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը համամարդկային իրադարձություն է
Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցած պատարագը և «Ցեղասպանություն» տերմինի հնչեցումը պետք չէ դասել այլ երկրների կողմից ճանաչումների շարքին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Իրականում սա ավելի խոշոր իրադարձություն է, ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչում ինչ-որ երկրի նախագահի կողմից: Սա համամարդկային, համաքրիստոնեական իրադարձություն է»,- նշեց նա:
Քաղաքագետի խոսքով, Հռոմի պապը համաշխարհային մասշտաբի առաջնորդ է, նա հայկական մշակույթը, մշակութային ժառանգությունը, եկեղեցին համաշխարհային ժառանգության ցանկ մտցրեց, Հայաստանը ներկայացրեց որպես քրիստոնեության հայրենիքներից մեկը:
«Այս իրադարձությունն ավելի խորն է, քան զուտ ապրիլի 24-ի նախօրեին հնչեցված խոսք: Պապի ասածը Հայոց ցեղասպանության տեղադրումն է համաշխարհային քրիստոնեական պատմության մեջ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նախորդող հրապարակում՝
Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է