Բոլոր այդ գալիպոլիները հակառակ էֆեկտն են ունենում. քաղաքագետ
Թուրքիան, բնականաբար, կատարվածն ավելի ցածր մակարդակում ընկալեց ու շարունակեց սխալների շարքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագից և դրա ընթացքում ունեցած ելույթից հետո թուրքական կողմի արձագանքի մասին:
«Բոլոր այդ գալիպոլիները հակառակ էֆեկտն են ունենում, ավելի մեծ ուշադրություն են սևեռում Հայոց ցեղասպանության թեմային»,- նշեց քաղաքագետը:
Ա. Իսկանդարյանի դիտարկմամբ, թուրքերը նյարդային են ընդունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված ամեն ինչ, նրանց կողմից արված հայտարարությունները զավեշտալի են:
«Ավելի ծիծաղելի են նյարդայնանում ադրբեջանցիները»,- նշեց քաղաքագետը: