
Ազնավուրը ապրիլի 24-ին կլինի Հայաստանում
«Ես այնտեղ եմ գնալու, որովհետև հայ ընկերներս չեն հասկանա, եթե չգնամ»,-ֆրանսիական Europe 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելու մասին հարցին, ասել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը:
Հարցին՝ Հռոմի Պապի ելույթից հետո կա՞ն արդյոք փոփոխություններ Հայոց ցեղասպանության ընկալումների մեջ, Ազնավուրը պատասխանել է. «Ոչ, բայց ամեն ինչ պետք է փոխվի և հաստատ կփոխվի: Մի օր երիտասարդությունը կըմբոստանա, որովհետև, չի ցանկանա արյան հետք ունենալ իր ճակատին եկող տարիներին»,-ասել է Ազնավուրը: