Կորսիկայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ընդունել
Կորսիկայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով պահանջում է Թուրքիայի կողմից հայերի սպանդը ճանաչել որպես ցեղասպանություն։ Այդ մասին հայտնում է «France 3 Corse ViaStella» հեռուստաալիքը։
«Կորսիկայի ժողովուրդը, պաշտոնատար անձինք պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործության գիտակցման և ճանաչման գործում»,- նշված է բանաձևում:
Բանաձևի տեքստը փոխանցվելու է Ֆրանսիայի ԱԳՆ-ին, որպեսզի այն ուղարկվի Թուրքիայի կառավարությանը։ Բանաձևի նախագիծը, որ ներկայացվել է տարածքային խորհրդական Ժան Բյանկուչիի կողմից, արժանացել է տեղական ընտրովի ներկայացուցիչների լիակատար հավանությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան