Անվճար հետազոտություններ. Արգանդի պարանոցի քաղցկեղից խուսափելու միակ մեթոդն այն ժամանակին կանխելն է

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Արգանդի քաղցկեղը կանանց ամենատարածված հիվանդություններից է: Այն իր տարածվածությամբ չարորակ նորագոյացությունների շարքում գրավում է երկրորդ տեղը և ավելի հաճախ ախտորոշվում է վերարտադրողական տարիքի կանանց շրջանում: Աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի 500 հազար նոր դեպք և ամեն տարի այն խլում է ավելի քան 250.000 կյանք: Հաշվարկված է, որ արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու դեպքում 2050 թվականին այդ թիվը կհասնի 1 միլիոնի:

Ինչպիսի՞ն է պատկերը Հայաստանում

Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնից, 1990 թվականի համեմատ` 2013թ.-ին կանանց շրջանում կրծքագեղձի, արգանդի մարմնի և պարանոցի քաղցկեղների (ԱՊՔ) դեպքերն աճել են, համապատասխանաբար, 1,7 և 1,4 անգամ: Այսպիսով, յուրաքանչյուր տարի արձանագրվում է ԱՊՔ մոտ 250-300 նոր դեպք:

2013թ. արձանագրվել է ԱՊՔ 299 նոր դեպք, ախտորոշված դեպքերի 72.5% (217 դեպք) հայտնաբերվել է 30-64 տարիքային խմբում, որը ակնհայտորեն փաստում է` 30-60 տարիքային խումբը հանդիսանում է ռիսկային: Այսինքն` ուշադրությունը պետք է սևեռել այս խմբի կանանց վրա: Նշենք նաև, որ 2013թ ԱՊՔ ընդհանուր հիվանդացությունը կազմել է 2753 դեպք:

Ինչ վերաբերում է այդ հիվանդությունների հայտնաբերմանն, Առողջապության ազգային ինստիտուտի տվյալներով՝ 2013թ.-ին կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ցուցանիշը (I և II փուլ) կազմել է 65%, արգանդի պարանոցինը` 42%, արգանդի մարմնինը` 63%: Ապացուցված է, որ հիվանդների ավելի քան 70%-ի մոտ հիվանդության վաղ հայտնաբերումը (I փուլ) նպաստել է կյանքի տևողության երկարացմանը հինգ և ավելի տարով: Առողջապահական համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) զանգվածային հետազոտության տվյաների` Հայաստանում 30-ից 60 տարեկան կանանց շրջանում վերջին երեք տարիների ընթացքում մամոգրաֆիկ հետազոտություն անցած կանանց մասնաբաժինը կազմել է 14.8%, իսկ «ՊԱՊ» քսուկի հետազոտություն անցած կանանց մասնաբաժինը՝ 10.2%:

Panorama.am-ի հետ զրույցում Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ծրագրի ազգային փորձագետ Գոհար Փանաջյանը նշեց, որ ամբողջ աշխարհում նկատվում է արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդության աճ: Հայաստանում ևս այս հիվանդության աճ է նկատվում: Սակայն, ի տարբերություն քաղցկեղի մյուս տեսակների, այս ձևը կարելի է կանխել հատուկ հետազոտման և արդյունավետ բուժման միջոցներով: Այդ հետազոտությունը կոչվում է «ՊԱՊ» քսուք, որը հնարավորություն է տալիս արգանդի վզիկի լորձաթաղանթում առկա վտանգավոր փոփոխությունը հայտնաբերել մինչև դրա քաղցկեղի վերածվելը:

«Արգանդի պարանոցի քաղցկեղից խուսափելու միակ և ապացուցված մեթոդն այն ժամանակին կանխելն է, այսինքն` պարբերաբար անցնել ՊԱՊ քսուկի հետազոտություն, քանի որ բուժման արդյունավետության 50%-ը պայմանավորված է հիվանդության վաղ հայտնաբերմամբ»,- ասաց նա:

Գ. Փանաջյանի խոսքերով` քաղցկեղի այս տեսակը զարգանում է շատ դանդաղ` 10-12 տարվա ընթացքում: Արգանդի վզիկի քաղցկեղի գրեթե բոլոր տեսակների պատճառը մարդու պապիլոմա վիրուսն է: Իհարկե, հիվանդության առաջացման համար կան նաև մի շարք գործոններ` ժառանգականությունը, տարիքը, սեռական և վերարտադրողական պատմությունը, սակայն հիմնական գործոնը պապիլոմա վիրուսն է:

Այդուհանդերձ, ըստ մասնագետի, սկրինինգների միջոցով հնարավոր է վաղ փուլերում, մասնավորապես` նախաքաղցկեղային որոշակի փուլում հայտնաբերել հիվանդությունը և արդյունավետ բուժման միջոցով կանխել քաղցկեղը:

Փաստորեն, արգանդի պարանոցի քաղցկեղը միակ տեսակն է, որ լիովին կանխարգելելի է։ Ահա թե ինչու է ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում այս ծրագիրը և հանրապետությունում իրականացնում սկրինինգ հետազոտություններ:

Նշենք, որ հանրապետությունում մեկնարկել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը, որն ուղղված է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` արյան գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանը և վաղ ախտորոշմանը: Ծրագրի շրջանակում հետազոտությունները ֆինանսավորվելու են Համաշխարհային բանկի կողմից և բնակչության համար լինելու են անվճար:

Ներկայացնելով արգանդի վզիկի կանխարգելման սկրինգային ծրագիրը` Գ.Փանաջյանն ասաց, որ նախատեսվում է վերոնշյալ սքրինինգ հետազոտություններում ընդգրկել հանրապետության 30-60 տարեկան կանանց: Հետազոտությունը կատարվելու է «Պապ» թեստի միջոցով:

«Եթե այդ թեստի մեջ ինչ-որ շեղում հայտնաբերվի, դա դեռ չի նշանակում, որ կինն այդ պահին արդեն քաղցկեղ ունի, բայց նա ունի մեծ ռիսկ` առաջիկա 10 տարիների ընթացքում այն ունենալու, ինչը նշանակում է, որ կինը պետք է լինի բժիշկների մշտական հսկողության տակ: Վաղ հայտնաբերման դեպքում արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելի է, և հնարավոր է կնոջը լիովին բուժել»,- նշեց նա:

Ծրագիրը կյանքի կոչելու համար իրականացվել է առաջին օղակի մասնագետների վերապատրաստում: Ընդհանուր առմամբ, ըստ Գ.Փանաջյանի, վերապատրաստվել է 2000-ից ավելի բուժաշխատող, այդ թվում՝ տեղամասային թերապևտներ, ընտանեկան բժիշկներ և գինեկոլոգներ: Նա վստահեցրեց, որ այսօր ընտանեկան բժիշկը նույնիսկ գյուղական համայնքում կարող է PAP թեստի համար քսուք վերցնել և կատարել ուղեգրում, եթե ինչ-որ ախտաբանություն կա:

«Սա լուրջ ծրագիր է և մասնագիտական հմտությունների բարելավումը, բժիշկների, ինչպես նաև բուժսարքավորումների հագեցվածության բարելավումը պոլիկլինիկաներում ու ամբուլատորիաներում, իրազեկվածության բարձրացումը կնպաստեն մարդկանց մոտ առողջապահական ծառայություններից օգտվելու մշակույթի ձևավորմանը: Արդյունքում` կունենանք հիվանդացության, այս դեպքում` արգանդի քաղցկեղի դեպքերի նվազում»,- ընդգծեց ծրագրի փորձագետը:

Ի՞նչ կարելի է ակնկալել ծրագրի արդյունքներից

Ծրագրի պատասխանատուներն ակնկալում են, որ սկրինինգի միջոցով կկրճատվեն արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության ու մահվան ցուցանիշները: Գ.Փանաջյանի խոսքերով` սպասվում է, որ արգանդի պարանոցի սքրինինգային ծրագրում կանանց ընդգրկվածությունը կկազմի 80 տոկոս: 10 տարվա կտրվածքով էլ ակնակալվում է, որ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում 40-50 տոկոսով կնվազեն մահացության դեպքերը:

«Հույս ունենք, որ ծրագիրը կունենա իր դրական արդյունքը, և կնվազեն ինչպես մահացության, այնպես էլ բարձիթողի դեպքերը»,- նշեց նա:

Գ.Փանաջյանը կանանց հորդորեց ավելի պատասխանատու մոտենալ իրենց առողջությանը, քանի որ այս հիվադությունը կլինիկական դրսևորում է ստանում այն ժամանակ, երբ կինը գտնվում է կյանքի լավագույն շրջանում: «Կանայք պետք է ավելի հետևողական լինեն, բաց չթողնեն բուժզննման այդ հնարավորությունը: Ի վերջո, սա այն հիվանդությունն է, որը հնարավոր է ժամանակին կանխարգելել»,- ասաց մասնագետը:

Նշենք, որ PAP թեստ կատարելը բավական թանկ է, իսկ ծրագրի շրջանակում այն կարվի անվճար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}