Քաղաքացիները չեն ճանաչում առողջապահության նախարարին. «ՀԺ»
Երևանի փողոցներում «Հայկական Ժամանակ»-ը հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե քաղաքացիներից քանի՞սն են ճանաչում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Հարցումն անցկացվել է 30 քաղաքացիների շրջանում, ինչպես պարզվել է՝ քաղաքացիների գերակշիռ մասը չի ճանաչում իր առողջապահության նախարարին:
30 հոգու հարցման ճշգրիտ պատկերն այսպիսին է. եղել 21-ը չի ճանաչել, 7-ը ճանաչել է, մյուս երկուսը հետաքրքիր պատասխաններ չեն տվել:
Հարցված քաղաքացիներից մեկը յուրօրինակ համադրում է կատարել նախկին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և Արմեն Մուրադյանի անվանումներում և ասել է, որ ներկայիս ՀՀ առողջապահության նախարարը Արմեն Աշոտյանն է, ով սովորել է Բժշկական համալսարանում: Հարցվածները հիմնականում նշել են, որ իրենց երբեք չի հետաքրքրել այդ ոլորտը ու հենց այդ պատճառով էլ չեն ճանաչում նախարարին, բացի այդ՝ չգիտեն, թե ինչ է արել Մուրադյանը իրենց համար: