Իրանը մեկ տարվա ընթացքում շուրջ 400 մլն. խմ. գազ է արտահանել Հայաստան
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի գազի արտահանման կազմակերպության 8-րդ ենթակայանի տնօրեն Յադոլլահ Բայբուրդին, ամփոփելով նախորդ տարվա ընթացքում (2014թ. մարտից 2015թ. մարտը) գազի արտահանման ծավալները, տեղեկացրել է, որ Իրանը նախորդ տարվա ընթացքում 382 մլն. խմ. գազ է արտահանել Հայաստան:
Իրանցի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ նշված ժամանակահատվածում Իրանը համապատասխանաբար 9 միլիարդ 19 մլն. խմ. գազ արտահանել է Թուրքիա, իսկ 294 մլն. խմ.՝ Ադրբեջան:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին, օրերս «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանման հավանականությանը, Իրանի դեսպանը մասնավորապես նշել է. «Իրանն աշխարհում ունի գազի ամենամեծ պաշարները. Բնական է, որ Իրանն իր գազն արտահանելու համար պետք է փնտրի նոր շուկաներ: Իրանական գազը Եվրոպա արտահանելու վերաբերյալ դեռևս խոսակցություն չի եղել, սակայն եթե նման քննարկումներ լինեն, ապա որպես կարճ, ապահով և տնտեսապես ձեռնտու ուղություն կարող է քննարկվել նաև Հայաստանի տարբերակը»:
Այն հարցին, թե գազի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը կարո՞ղ է խոչընդոտել հայ-իրանական էներգետիկ նախագծերին, դեսպան Ռեիսին պատասխանել է. «Իրանի և Հայաստանի միջև կնքվել է պայմանագիր 20 տարի ժամկետով. Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագիրը՝ Հայաստանի և Իրանի միջև կնքված պայմանագիրը փոփոխության չի ենթարկվում, այն պահպանվում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները