Թուրքիայի դեսպանի հետկանչը լայնորեն տարածեց Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը. Սասունյան

Հաշվի առնելով Ֆրանցիսկոս պապի անկեղծությունը՝ զարմանալի չէր, որ նա բացահայտորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում ապրիլի 12-ին մատուցած պատարագի ժամանակ:

Միակ մարդը, որ լրիվ անտեղյակ էր Պապի իրական մտադրությունների մասին, Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջին էր, որը երկու շաբաթ առաջ հոխորտալով հաղորդել էր թուրքական մամուլին, թե ինքը համոզել է Հռոմի պապին՝ մերժել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ բոլոր հայկական խնդրանքները:

Թուրք դեսպանը հայտարարեց, թե իրեն հաջողվել էր.
- Չեղյալ համարել Հռոմի պապի այցը Երևան Ապրիլի 24-ին.
- Համոզել Պապին Ապրիլի 24-ին պատարագ չմատուցել Վատիկանում.
- Ջնջել «Հայոց ցեղասպանություն» բառերը Պապի ուղերձից Վատիկանում ապրիլի 12-ին մատուցվող պատարագի ժամանակ:

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները դեսպան Փաչաջիի պնդումները ներկայացրեցին որպես խոշոր հաղթանակ թուրքական դիվանագիտության և ջախջախիչ պարտություն հայերի համար:

Դեսպան Փաչաջիի կեղծ պնդումները պարզապես նախատեսված էին Անկարայում իր վերադասի առջև նրա «լավ աշխատանքի» մասին տպավորություն ստեղծելու համար: Ճշմարտությունն այն է, որ Հռոմի պապը ոչ նախատեսել էր այցելել Երևան Ապրիլի 24-ին, ոչ էլ այդ օրը պատարագ մատուցել Վատիկանում: Թուրքիայի դեսպանի երրորդ պնդումը, թե Պապը իր ապրիլի 12-ի ուղերձում չի օգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրը, այլ միայն «աղոթքներ կբարձրացնի բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը կորցրել են 1915-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ», ևս կեղծ դուրս եկավ:

Հակառակ դեսպան Փաչաջիի իսկական և երևակայական ճնշումներին՝ Հռոմի պապը բացահայտ և երկարաշունչ հիշատակում արեց Հայոց ցեղասպանությանը ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում, որը տարածվեց ամբողջ աշխարհի հեռուստացանցերով, ռադիոներով, թերթերով և համացանցով: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, Արամ Ա կաթողիկոսը, հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը և հազարավոր հավատացյալներ տասնյակ երկրներից:

Ահա որոշ հատվածներ Հռոմի պապի ուղերձից.

«Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որ լայնորեն հայտնի է որպես «XX դարի առաջին ցեղասպանություն», խոցեց ձեր հայ ժողովրդին՝ առաջին քրիստոնյա ազգին, ինչպես նաև կաթոլիկ և ուղղափառ սիրիացիներին, ասորիներին, քաղդեացիներին և հույներին: Այդ սպանդին զոհ գնացին եպիսկոպոսներ և քահանաներ, հավատացյալ կանայք և տղամարդիկ, ծերեր և նույնիսկ անպաշտպան երեխաներ ու հիվանդներ: Մյուս երկու ողբերգություններն իրականացվել են նացիզմի և ստալինիզմի կողմից: Եվ, բոլորովին վերջերս, տեղի ունեցան այլ զանգվածային սպանություններ, ինչպես օրինակ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում և Բոսնիայում: Թվում է, թե մարդկությունը անկարող է վերջ դնել անմեղ արյան թափվելուն.... Սիրելի հայ քրիստոնյաներ, այսօր ցավով լցված մեր սրտերը միաժամանակ հուսառատ են Աստծո հարությամբ, և մենք այսօր ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության, այդ անսահման ու անիմաստ կոտորածի հարյուրամյակը, որի դաժանությունը ձեր նախնիները ստիպված եղան կրել: Անհրաժեշտ է, և հիրավի մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, քանի որ երբ հիշողությունը մարում է, նշանակում է, որ չարը թույլ է տալիս, որ այդ վերքերը բորբոքվեն: Չարիքը թաքցնելը կամ այն ժխտելը նույնն է՝ թույլ տալ, որ վերքն արյունահոսի առանց այն վիրակապելու»:

Արգենտինայում որպես կարդինալ Ֆրանցիսկոս պապը բազմիցս խոսել էր Հայոց ցեղասպանության մասին և երեք հիշատակում ներառել այդ հարցով իր «Երկնքում և երկրում» (2010 թ.) գրքում: 2013 թ. հունիսի 3-ին, շատ չանցած իր ընտրությունից, Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանությունը բնութագրեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Վատիկանը հայերի զանգվածային սպանություններին առաջին անգամ անդրադարձել էր 1915 թ. սեպտեմբերի 10-ին, երբ Բենեդիկտոս 15-րդ պապը նամակով դիմել էր սուլթան Մեհմեդ 5-րդին՝ պահանջելով դադարեցնել անմեղ հայերի ջարդերը: Երկու անգամ՝ 2000 թ. նոյեմբերի 9-ին և 2001 թ. սեպտեմբերի 27-ին, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, հանդես եկան Հայոց ցեղասպանությունը ճանաչող համատեղ հայտարարություններով:

Զարմանալի չէր, որ Թուրքիայի կառավարությունը շատ խիստ արձագանքեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հիշատակմանը և անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Վատիկանից: Դեսպան Փաչաջին այժմ հնարավոր է ազատվի իր պաշտոնից կեղծ պնդումներ անելու համար, թե իբր իրեն հաջողվել էր լռեցնել Հռոմի պապին Հայոց ցեղասպանության հարցում: Մինչդեռ, թուրքական կառավարության չափազանց բուռն արձագանքը և Հռոմի պապի՝ իր ուղերձի համար ներողություն խնդրելու մերժումը, միջազգային խորագրեր ստեղծեցին ամբողջ աշխարհի հեռուստացանցերում, կայքերում և թերթերում:

Վաղուց ծրագրված թուրքական ջանքերը՝ խոչընդոտելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, խեղդվեցին լրատվամիջոցների մեծ ուշադրության հորձանուտում՝ պայմանավորված Քարդաշյանների առաջին այցով Հայաստան և Հռոմի պապի Հայոց ցեղասպանության խիզախ վերահաստատումով հենց Ապրիլի 24-ից առաջ:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}