ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հռոմի պապի` Հայոց Ցեղասպանության մասին հայտարարությանը
Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը անդրադարձել է օրեր առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանը` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ և դրան հաջորդած Թուրքիայի արձագանքին։
Պետքարտուղարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ, Հարֆին, մասնավորապես, հարցրել են, թե վերջին զարգացումների համատեքստում` ինչպիսին է Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը։
«Այո, նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս ընդունել են այդ պամական փաստը և սգացել Օսմանյան կայսրության վերջին օրերին մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջման փաստը, նշել է, որ փաստերի միայն ամբողջական, անկեղծ և արդար ճանաչումը կբխի բոլորի շահերից, այդ թվում Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի»,-ասել է Հարֆն ու հավելել. «Սկզբունքներից մեկը, որով այս և առավել լայն կոնտեքստում կոտորածների կանխարգելման հարցում առաջնորդվում է ԱՄՆ վարչակազմն այն է, որ ազգերն ավելի են ուժեղանում իրեց անցյալի ցավոտ դրվագները ճանաչելով ու դրանց հետ հաշվի նստելով: Այդ ամենը շատ կարևոր է առավել արդար և հանդուրժող ապագայի հիմքեր կառուցելու համար։ Կարծում եմ, այս շրջանակում պետք է ընկալել մեր մոտեցումն հարցին ու նմանօրինակ խնդիրներին»։
Մարի Հարֆը նաև հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ Հռոմի Պապի հայտարարությունը։ Ճշտող հարցին, թե արդյոք Հարֆն իր հայտարարությամբ կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պետքարտուղարության ներկայացուցիչը կրկին հրաժարվել է հավելյալ մեկնաբանություններ տալուց, վկայակորելով իր արդեն արտաբերած միտքը։
Մարի Հարֆին հարցրել են, թե կարող է արդյոք հիշեցնել, թե 2008 թ-ին նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ որն է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը, մտաբերելով, թե «կարծես Բարաք Օբաման դեմ չի եղել Ցեղասպանություն բառը օգտագործելուն»։
«Հետաքրքիր է, թե նախագահական քանի թեկնածու է իր քարոզարշավում օգտագործել այս հարցը, իսկ ընտրություններում հաղթելուց հետո մի կողմ դրել և հիշել որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է և պետք չէ վշատացնել նրան»։ Լրագրողի այս և վերոնշյալ բոլոր դիտարկումներին ու հարցերին ի պատասխան Մարի Հարֆը հորդորել է կապվել Օբամայի վարչակազմին և 2008 թ-ի քարոզարշավի պատասխանատուներին։
Նախորդող հրապարակում
Իտալիայի ԱԳՆ. Թուրքիան չափից դուրս կոշտ արձագանքեց հայերի բնաջնջման վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան