Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է Եվրոպային
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկման ավարտից հետո Եվրոպական խորհրդարանը հավանության արժանացրեց Հայոց ցեղասպանության մասին բանձևը:
Եվրախորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունից և բանաձևի ընդունումից անմիջապես հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում սպառնացել է Եվրամիությանը՝ հարաբերությունների վատացմամբ։ Անկարան հայտարարել է, որ Եվրախորհրդարանը ևս մեկ անգամ փորձ է անում վերաշարադրել է 1915թ-ի պատմությունը և դրանով նույնությամբ կրկնում է նախկինում արած սխալը։
Թուրքիայի ԱԳՆ-ն ընդունված բանաձևի տեքստը աբսուրդային է համարել և հայտարարել է, որ «այն կրկնում է հայկական պրոպագանդային հակաթուրքական պիտակավորումները»։
«Մենք լուրջ չենք ընդունում նրանց, ովքեր ընդունել են այս բանաձևը՝ աղավաղելով պատմությունը և օրենքը։ 2014թ-ին Եվրախորհրդարանի ենտրություններում ԵՄ քաղաքացիների ընդամենը 42%-ի մասնակցությունն արդեն իսկ ցույց է տալիս, թե ինչ դեր է խաղում Խորհրդարանը ԵՄ-ի քաղաքական մշակույթում», - ասված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է, որ բանաձևի ընդունումը Եվրախորհրդարանի կողմից 1915թ-ի իրադարձությունների ընտրողական և միակողմանի դիտարկման արդյունք է, ինչը կարող է վնաս պատճառել ԵՄ-Թուրքիա հարաբերություններին։
Թուրքիան Եվրախորհրդարանի այս քայլի հետևում տեսնում է կրոնական և մշակութային ֆանատիզմ։
«Ինչ վերաբերում է 1915թ-ին, ակնհայտ է, որ Թուրքիան ջանասիրաբար իրականացրել է իր պարտքը՝ կապված հիշողության հետ։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը նույնպես որքան հնարավոր է շուտ կհասնի հասունության այդ մակարդակին», - ասված է հաղորդագրության մեջ։
Նախորդող`
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային
Die Welt. Թուրքերը սպառնում են Հռոմի պապին սպանել
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Հռոմի պապի հայտարարությունն անթույլատրելի է համարում
La Repubblica. Ֆրանցիսկոսի թանկարժեք ազնվությունը, ով ցեղասպանությունն իր անունով է կոչում
Էրդողան. «Ես վշտացած եմ Հռոմի պապի խոսքերից»
Թուրքիայի կողմից գործածված խիստ տոնայնությունը չի կարող արդարացված լինել. Պաոլո Ջենտիլոնի
Հռոմի պապը պատասխանել է Թուրքիայից հնչող դժգոհություններին
Իտալիայի ԱԳՆ. Թուրքիան չափից դուրս կոշտ արձագանքեց հայերի բնաջնջման վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին
Սերժ Սարգսյան. Միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից
Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է
Թուրքիան Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին. Հռոմի պապի հնչեցրած Ցեղասպանությունը
Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
«Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան