Հայ շախմատիստուհիների հաջողությունը
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում անցկացված կանանց օփենում հաջող հանդես եկան Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Արմինե Բաբայանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը: Բաբայանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր, 100 մասնակիցների մեջ բաժանեց 1-3-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով արժանացավ երրորդ մրցանակին: Գևորգյանը, կես միավորով հետ մնալով հաղթողներից, զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը և լրացրեց միջազգային վարպետի նորմա: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում