Աշխարհում 19:14 16/04/2015

Եվրախորհրդարանականները բանաձևում հիշատակել են Պապի հայտարարությունը. Բանաձևի ամբողջ տեքստը

Եվրոպական Միության խորհրդարանի կայքում տեղադրվել է  Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ բանաձևի տեքստը:

Հիշեցնենք, որ առաջարկված նախագծից բացի, խորհրդարանն ընդունել էր նաև պատգամավորներ Ֆաբիո մասիմո Կաստալդոյի և Լաուրա Ագեայի լրացումները՝ բանաձևի տեքստում Հռոմի պապի հայտարարությունները հիաշատակելու վերաբերյալ: Ստորև ոչ պաշտոնական թարգմանությամբ ներկայացնում ենք Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի տեքստն ամբողջությամբ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Եվրոպական Խորհրդարանի 2015 թվականի ապրիլի 15-ի բանաձևը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի առթիվ

Եվրոպական խորհրդարանը,
- հաշվի առնելով 1948թ. ցեղասպանության հանցագործության նախազգուշացման և պատժի մասին ՄԱԿ Կոնվենցիան,
- հաշվի առնելով 1987թ. հունիսի 18-ին Հայկական հարցի քաղաքական լուծման մասին իր ընդունած բանաձևը,
- հաշվի առնելով 2015թ. մարտի 12-ին ընդունած մարդու իրավունքների և ժողովրդավարության 2013թ. ամենամյա զեկույցի մասին բանաձևը և այդ հարցի շուրջ ԵՄ քաղաքականությունը,
- հաշվի առնելով 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին ստորագրված արձանագրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը,
- հաշվի առնելով 2015թ. ապրիլի 12-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի արած հայտարարությունը,
-հաշվի առնելով իր Կանոնակարգի 123(2) և (4) կետերը,

A. նկատի ունենալով, որ 2015թ. լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը,
B. նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող անդամ-երկրների և ազգային խորհրդարանների թվի աճը,
C. նկատի ունենալով, որ Եվրոպական միավորման շարժման գլխավոր շարժառիթներից մեկը Եվրոպայում մարդկության դեմ հանցագործությունները և պատերազմների կրկնությունը կանխելու կամքն է,
D. նկատի ունենալով, որ Թուրքիան և Հայաստանը 2009 թվականին Ցյուրիխում հարաբերությունների հաստատման և զարգացման արձանագրությունների ստորագրմամբ ձեռնարկել են դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթաց,
E. նկատի ունենալով, որ խիստ անցյալի մասին հիշողությունները վառ պահելու կարևորությունը, քանզի առանց ճշմարտության և հիշողության հաշտեցում լինել չի կարող,

1. Հարյուրամյակի շեմին հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում սպանված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական համերաշխության և արդարության ոգուն համահունչ՝ միանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, կոչ է անում Հանձնաժողովին և Խորհրդին միանալ հիշատակի արարողություններին,
2. Վկայակոչում է 1987թ. հունիսի 18-ի իր բանաձևը, որով մասնավորապես ճանաչել է, որ 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները Ցեղասպանություն են, ինչպես որ սահմանված է 1948թ. ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և պատժելու կոնվենցիայում, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության բոլոր դեպքերը և վճռականորեն դատապարտում է դրանք ժխտելու ցանկացած փորձ,
3. Հարգանքի տուրք է մատուցում ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին, առաջարկում է սահմանել Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր՝ ևս մեկ անգամ աշխարհի հիշեցնելու բոլոր մարդկանց և ազգությունների՝ խաղաղության և արժանապատվության իրավունքը,
4. Ընդգծում է, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին կանխումը և արդյունավետ պատժումը պետք է լինի միջազգային հանրության և Եվրամիության հիմնական առաջնահերթությունների շարքում,
5. Ողջունում է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունները, որտեղ նրանք ցավակցություն էին հայտնում և ճանաչում Օսմանյան Կայսրության հայերի դեմ իրականացված վայրագությունները, կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես հնարավորություն, շարունակելու իր անցյալին առերեսվելու ջանքերը, այդ թվում՝ իր արխիվները բացելու միջոցով, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհ հարթել:
6. Բարձր է գնահատում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի ապրիլի 12-ի ուղերձը, որտեղ նա հիշատակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ խաղաղության ու հաշտության ոգով:
7. Կոչ է անում Թուրքիային հարգել և գիտակցել մշակութային ժառանգության պաշտպանության հարցում իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ բարի կամքի դրսևորմամբ իր իրավասության ներքո եղած տարածքում անցած մեկ դարի ընթացքում ոչնչացված կամ ավերված հայկական և այլ մշակութային ժառանգության համալիր գույքագրում իրականացնել,
8. Առաջարկում է Հայաստանին և Թուրքիային օգտագործել եվրոպական ազգերի հաջող համագործակցության օրինակները և կենտրոնանալ այնպիսի օրակարգի վրա, որտեղ առաջնահերթը ժողովուրդների միջև համագործակցությունն է, հավատում է, որ դա իր ներդրումը կունենա հայ և թուրք ժողովուրդների միջև պատմական հաշտեցման՝ ճշմարտության եւ հավատի ոգով, աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք ուղղված են հարաբերությունների կարգավորմանը, կոչ է անում Թուրքիային և Հայաստանին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններն, առանց նախապայմանների, վավերացնելու և իրականացնելու միջոցով ձեռնամուխ լինել հարաբերությունների կարգավորմանը՝ բացելով սահմանը և ակտիվորեն աշխատելով հարաբերությունների բարելավման ուղղությամբ, հատուկ շեշտադրելով անդրսահմանային համագործակցությունը և տնտեսական ինտեգրումը,
9. Հանձնարարում է իր նախագահին այս բանաձևն ուղարկել Խորհրդին, Հանձնաժողովին, Հանձնաժողովի փոխնախագահին/ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչին, անդամ երկրների կառավարություններին և խորհրդարաններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ու խորհրդարանին և Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և խորհրդարանին»:

Նախորդող`
Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է Եվրոպային
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը կարևոր ուղերձ է ‪Թուրքիային
Die Welt. Թուրքերը սպառնում են Հռոմի պապին սպանել
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Հռոմի պապի հայտարարությունն անթույլատրելի է համարում
La Repubblica. Ֆրանցիսկոսի թանկարժեք ազնվությունը, ով ցեղասպանությունն իր անունով է կոչում
Էրդողան. «Ես վշտացած եմ Հռոմի պապի խոսքերից»
Թուրքիայի կողմից գործածված խիստ տոնայնությունը չի կարող արդարացված լինել. Պաոլո Ջենտիլոնի
Հռոմի պապը պատասխանել է Թուրքիայից հնչող դժգոհություններին
Իտալիայի ԱԳՆ. Թուրքիան չափից դուրս կոշտ արձագանքեց հայերի բնաջնջման վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին
Սերժ Սարգսյան. Միայն Ֆրանցիսկոս պապի նման առաջնորդները կարող են աշխարհը զերծ պահել ցեղասպանություններից
Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Ցեղասպանությունը լռության մատնելը հանցակցություն է
Թուրքիան Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին. Հռոմի պապի հնչեցրած Ցեղասպանությունը
Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
«Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}