Հայկական կողմը ողջունում է Ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, Անկարան՝ ջղաձգվում. «ՀԺ»
«Հայաստանը ողջունում է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը: Ինչպես երեկ հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը, բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապահր հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար:
Եվրախորհրդարանում ընդունված բանաձևին արձագանքել է նաև Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Վերջինիս տարածած հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է, թե Եվրախորհրդարանը, անցնելով իր լիազորությունների սահմանը, կրկին փորձել է վերաշարադրել պատմությունը: Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ-ն եվրախորհրդարանականներին կոչ է արել «1915 թվականի իրադարձություններին անդրադառնալուց առաջ նախ նայել և առերեսվել սեփական երկրների պատմության հետ, հիշել Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ իրենց երկրների կատարած հանցագործությունները»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին