ԶԼՄ-ներ. ԻՊ-ի զինյալները մահապատժի են ենթարկել ադրբեջանցուն դավաճանության ու լրտեսության համար
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսություն կատարող ոմն ադրբեջանցու: Այս մասին գրում է ադրբեջանական Oxu.az տեղեկատվական պորտալը` հղում կատարելով թուրքական «Միլլիեթ» թերթին:
Ինչպես ասվում է նյութում, հայտնի է ադրբեջանցու ինքնությունը` «Աբու Մահմուդ» մականվամբ: Նրան սպանել են` համարելով Սաուդյան Արաբիայի լրտեսը:
Ադրբեջանցի ահաբեկիչներն ու ծայրահեղականներն առաջին տարին չէ, որ մարտնչում են Սիրիայում, Աֆղանստանում ու Պակիստանում տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում: Ադրբեջանական Vesti.az տեղեկատվական գործակալությունը գրում է, որ նշված երկրներում ադրբեջանցի ահաբեկիչների թիվը մոտ 300 է, իսկ ահա ադրբեջանական Faktxeber պորտալը հայտնում է՝ Սիրիայում վերջին 3 տարիներին սպանվել են շուրջ 200 ադրբեջանցի ահաբեկիչներ: ԶԼՄ-ները բազմիցս տեղեկացրել են նաև ահաբեկիչների ադրբեջանցի հրամանատարների չեզոքացման մասին:
Ընդ որում, Ադրբեջանի և միջազգային ահաբեկչական խմբավորումների առնչությունները սկիզբ են առել դեռևս 1990-ականներին՝ Արցախյան պատերազմի տարիներին: Այդ ժամանակ էլ Հեյդար Ալիևի գլխավորությամբ երկրի ղեկավարությունն Արցախի հայ բնակչության դեմ պատերազմում դիմել է Աֆղանստանից, Թուրքիայից, Չեչնիայից իսլամիստական խմբավորումների օգնությանը:
Այս խմբավորումների անդամ ահաբեկիչներին հաջողվել է անհրաժեշտ կապեր հաստատել Ադրբեջանում՝ սկսելով Ադրբեջանի քաղաքացիների հավաքագրումը, որոնց ուղարկում էին կռվելու Աֆղանստան ու Հյուսիսային Կովկաս: Այստեղ նրանք մարտնչում էին միջազգային կոալիցիոն ուժերի ու ռուսական կառույցների դեմ: Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ՌԴ-ում, Աֆղանստանում, Սիրիայում և Իրաքում ծայրահեղական խմբավորումների վարած մարտերին:
Նյութեր թեմայի շուրջ`
Բաքվում անհանգստացած են ԻՊ-ի հարձակման կոչերի պատճառով
Ադրբեջանում արմատականներին ֆինանսավորող «Ջիհադի հիմնադրամ» է գործում. ադրբեջանական մամուլ
Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն խոչընդոտի ծայրահեղականների՝ Սիրիա մեկնելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան